Անհատական աշխատանք պատմությունից
Թեմա։ Թավշյա հեղափոխություն
Պատճառ՝ Սերժ Սարգսյանի հավակնությունները ՀՀ վարչապետի պաշտոնին, նրա՝ ՀՀ նախագահի
պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին
և արտաքին քաղաքականությունը։
<<Իմ քայլը>> նախաձեռնություն
Պայքար էր իշխանությունների անարդարությունների, կոռուպցիայի, իշխանավորների անպատժելիության
դեմ։
<<Իմ քայլը>> նախաձեռնությունը սկսվեց 2018 թվականի ապրիլին։ Այդ ամենի
կազմակերպիչը <<Ելք>> կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր։
Նա քայլարշավ սկսեց Գյումրիից, որը տարածվեց հանրապետության բոլոր մարզերով։
Ամբողջ ընթացքում ցույցերը ուղեկցվեցին հետևյալ կարգախոսներով՝
«Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին», <<ՀՀկ
հեռացիր>>։
Կային նաև
ոստիկաններին ուղված կարգախոսներ՝ «Զենքդ
դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն,
միացի՜ր»։
Նաև
վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես,
սիգնալ տո՛ւր»։Սոց ցանցերում տարածվեց #ՄերժիրՍերժին հեշթեգը։
Տեղի ունեցան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, բայց փառք Աստծո
չունեցանք ոչ մի զոհ։
Ապրիլի 23-ն էր՝ ցուցարարներին միացան զինվորականները։ Եվ հենց նույն օրն էլ
ստացանք Սերժ Սարգսյանի հրաժարականի ավետիսը։
Ժողովուրդը ցնծության մեջ էր, երբ իմացավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է
տվել։
Այդ օրերին մարդկանց դեմքից ժպիտը անպակաս էր։ Ես կյանքում չէի տեսել այդքան
ժպտացող մարդիկ, ինչքան տեսա այս օրերին։ Մարդիկ շատ էին բարիացել։
Դրանից հետո պարոն Փաշինյանը և իր կողմնակիցները պահանջում էին, որպես
իշխանություն ՀՀկ-ի հիմնովին հեռացումը։ Հետո ցուցարարները սկսեցին բացականչել «Սերժին
դեմ ես, սիգնալ տո՛ւր» կարգախոսը և ամբողջ քաղաքը ողողվեց մեքենաների
ազդանշաններով։
Բոլորիս
կողմից հայտնի ոստիկան Աշոտը նույնպես միացավ ցուցարարներին։
Խորհրդարանային
ընտրությունների առաջին նիստի ժամանակ՝ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը չընտրվեց
որպես վարչապետ։
Մայիսի 2-ին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ հարցազրույցում
ասաց, որ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կսատարի
1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին՝այսինքն Նիկոլ Փաշինյանին։
Այսպիսով
թավշյա հեղափոխության արդյունքում՝ մայիսի 8-ին ՀՀ-ում վարչապետ ընտրվեց ժողովրդի
ընտրյալը՝ Նիկոլ Փաշինյանը։
Комментариев нет:
Отправить комментарий