Թավշյա հեղափոխություն կամ սիրո և համերաշխության հեղափոխություն
Վայր՝ Երևան; Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Փարաքար և այլ բնակավայրեր։
Պատճառ՝ Սերժ Սարգսյանի հավակնությունները ՀՀ վարչապետի պաշտոնին, նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։
<<Իմ քայլը>> նախաձեռնություն
Պայքար էր իշխանությունների անարդարությունների, կոռուպցիայի, իշխանավորների անպատժելիության դեմ։
<<Իմ քայլը>> նախաձեռնությունը սկսվեց 2018 թվականի ապրիլին։ Այդ ամենի կազմակերպիչը <<Ելք>> կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր։
Նա քայլարշավ սկսեց Գյումրիից, որը տարածվեց հանրապետության բոլոր մարզերով։
Ամբողջ ընթացքում ցույցերը ուղեկցվեցին հետևյալ կարգախոսներով՝
«Քայլ արա՛, Մերժի՛ր Սերժին», <<ՀՀկ հեռացիր>>։
Կային նաև ոստիկաններին ուղված կարգախոսներ՝ «Զենքդ դի՛ր, մերժի՛ր Սերժի՛ն», «Ոստիկա՛ն, միացի՜ր»։
Նաև վարորդներին ուղղված «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր»։Սոցցանցերում տարածվեց #ՄերժիրՍերժին հեշթեգը։
Տեղի ունեցան բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև, բայց, փառք Աստծո, չունեցանք ոչ մի զոհ։
Ապրիլի 23-ն էր՝ ցուցարարներին միացան զինվորականները։ Եվ հենց նույն օրն էլ ստացանք Սերժ Սարգսյանի հրաժարականի ավետիսը։
Ժողովուրդը ցնծության մեջ էր, երբ իմացավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։
Այդ օրերին մարդկանց դեմքից ժպիտը անպակաս էր։ Ես կյանքում չէի տեսել այդքան ժպտացող մարդիկ, ինչքան տեսա այս օրերին։ Մարդիկ շատ էին բարիացել։
Դրանից հետո պարոն Փաշինյանը և իր կողմնակիցները պահանջում էին իշխանությունից ՀՀկ-ի հիմնովին հեռացումը։ Հետո ցուցարարները սկսեցին բացականչել «Սերժին դեմ ես, սիգնալ տո՛ւր» կարգախոսը, և ամբողջ քաղաքը ողողվեց մեքենաների ազդանշաններով։
Բոլորիս կողմից հայտնի ոստիկան Աշոտը նույնպես միացավ ցուցարարներին։
Խորհրդարանային ընտրությունների առաջին նիստի ժամանակ՝ մայիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը չընտրվեց որպես վարչապետ։
Մայիսի 2-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 8-ին կայանալիք ընտրություններում կսատարի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին՝այսինքն Նիկոլ Փաշինյանին։
Այսպիսով թավշյա հեղափոխության արդյունքում՝ մայիսի 8-ին, ՀՀ-ում վարչապետ ընտրվեց ժողովրդի ընտրյալը՝ Նիկոլ Փաշինյանը։
Комментариев нет:
Отправить комментарий