Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения

среда, 15 мая 2019 г.

Դատարաններ․


Անհատական աշխատանք հասարակագիտությունից։

Թեմա։Դատարան

Աշակերտուհի։Կարապետյան Էլեն

Խորհրդատու։ Կարապետյան Վարդան

Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։

вторник, 14 мая 2019 г.

Արցախյան հիմնախբդիր


Արցախի իրավական կարգավիճակ

Ներկայիս Արցախի Հանրապետությունը փաստացիորեն (դե ֆակտո) անկախ պետություն է, որն ունի սեփական դրոշը, զինանշանը և օրհներգը, իշխանական մարմինները, ֆինանսատնտեսական համակարգը։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային-իրավական հարթակում Արցախը ճանաչում է որպես իր անբաժանելի մաս։ Այնուամենայնիվ, Արցախյան խնդրի միջազգային-իրավական կարգավորումը մեծապես կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։

суббота, 4 мая 2019 г.

Իմ կարծիքը կառավարության նոր կառուցվածքի վերաբերյալ․


Մինչև օպտիմալացումը կառավարության կառուցվածքը հետևյալն էր՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2) առողջապահության նախարարություն

3) արդարադատության նախարարություն

суббота, 27 апреля 2019 г.

Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանց...Հասարակագիտական նախագծային խմբի բաց պարապմունք.

Ապրիլի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը։ Հավաքի շրջանակներում կրթահամալիր հյուրընկալեցինք ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին և հանրապետության տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների:

четверг, 25 апреля 2019 г.

Սահմանադրական դատարան


Սահմանադրական դատարան, պետական իշխանության դատական ճյուղին պատկանող սահմանադրական վերահսկողության մարմին, որի իրավասության ներքո է գտնվում սահմանադրությանը իրավական նորմերի համապատասխանության գնահատումը:

ՀՀ նախագահի լիազորությունները


Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ նորընտիր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից իր պաշտոնն ստանձնման օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցավ խորհրդարանական կառավարման ձևի:

Նախագահի նստավայր


Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը նախագծվել է 1951թ., որպես ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի տուն, որը հետագայում ծառայել է որպես ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության շենք: Նախագծի հեղինակը Հայկական ՍՍՀ արվեստի գործիչ, հայկական ՍՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Լենինի շքանշանակիր Մարկ Գրիգորյանն է:1951թվականին նախագծված շենքը եղել է երկհարկանի, ենթարկվել է վերակառուցման, և մակերեսը կազմել է 2720 քմ:Առաջին հարկի 338 քմ մակերեսով 10մ բարձրությամբ տարածքը նախատեսված է ընդունելությունների համար՝ առանձին սրահներով:

понедельник, 15 апреля 2019 г.

ՀՀ կառավարություն

Ապրիլի 9-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողներով այցելեցինք ՀՀ կառավարություն:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:Նախ
մեզ ընդունեցին քաղաքացիների դիմումների ընդունման և  սպասարկման վարչության աշխատակիցները` վարչության պետ պարոն Ղազարյանի ղեկավարությամբ։

четверг, 4 апреля 2019 г.

Վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի խնդիրն է ապահովել վարչապետի և փոխվարչապետերի լիազորությունների իրականացումը, ինչպես նաև կառավարության նիստերի անցկացումը:
Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է օրենքների, Կառավարության աշխատակարգի և իր Կանոնադրության հիման վրա:
Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

воскресенье, 17 марта 2019 г.

Նախատեսվում է 17 նախարարությունից թողնել 12-ը․

Հունվարի 17-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իշխանությունը միտքը չի փոխել, նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքում փոփոխությունները, կնշանակվի կառավարության անդամների երկու երրորդը, որպեսզի գործադիր մարմինը ըստ օրենքի ձևավորված համարվի: Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագծով նախատեսվում է 17 նախարարությունից թողնել 12-ը։

суббота, 16 марта 2019 г.

ՀՀ նախարարներ և նախարարություններ



«ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքով (2008) սահմանվել է 18 նախարարություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, Սփյուռքի, տարածքային կառավարման, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, ֆինանսների։

ՀՀ Կառավարության կազմ


ՀՀ Կառավարության կազմ
Պաշտոն
Անուն
Կուսակցություն
Պաշտոնավարում
Վարչապետ
Նիկոլ Փաշինյան
Քաղաքացիական պայմանագիր
8 մայիսի 2018
Փոխվարչապետ
Տիգրան Ավինյան
Քաղաքացիական պայմանագիր
11 մայիսի 2018
Փոխվարչապետ
Մհեր Գրիգորյան
Անկուսակցական
12 մայիսի 2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Զարուհի Բաթոյան
Քաղաքացիական պայմանագիր
Հունվարի 18 2019 թ.
Առողջապահության նախարար
Արսեն Թորոսյան
Քաղաքացիական պայմանագիր
12 մայիսի 2018
Արդարադատության նախարար
Արտակ Զեյնալյան
«Հանրապետություն» կուսակցություն
12 մայիսի 2018
Արտակարգ իրավիճակների նախարար
Ֆելիքս Ցոլակյան
Անկուսակցական
4 հոկտեմբերի 2018
Արտաքին գործերի նախարար
Զոհրաբ Մնացականյան
Անկուսակցական
12 մայիսի 2018
Շրջակա միջավայրի նախարար
Էրիկ Գրիգորյան
Քաղաքացիական պայմանագիր
12 մայիսի 2018
Էկոնոմիկայի նախարար
Տիգրան Խաչատրյան
Անկուսակցական
Հոկտեմբերի 15 2018թ․
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Արայիկ Հարությունյան
Քաղաքացիական պայմանագիր
11 մայիսի 2018
Պաշտպանության նախարար
Դավիթ Տոնոյան
Անկուսակցական
11 մայիսի 2018
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Սուրեն Պապիկյան
Քաղաքացիական պայմանագիր
11 մայիսի 2018
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար
Հակոբ Արշակյան
Քաղաքացիական պայմանագիր
4 հոկտեմբերի 2018
Ֆինանսների նախարար
Ատոմ Ջանջուղազյան
Անկուսակցական
12 մայիսի 2018




ՀՀ Կառավարության ենթակա մարմիներ


ՀՀ Կառավարության ենթակա մարմիներ
Պաշտոն
Անուն
Պաշտոնավարում
Ազգային անվտանգության ծառայություն
Արթուր Վանեցյան- Անկուսակցական
10 մայիսի 2018
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Սարհատ Պետրոսյան- Անկուսակցական
9 օգոստոսի 2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Վալերի Օսիպյան- Անկուսակցական
10 մայիսի 2018
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Աշոտ Մարտիրոսյան- Անկուսակցական
17 սեպտեմբերի 2008
Պետական եկամուտների կոմիտե
Դավիթ Անանյան- Անկուսակցական
17 մայիս 2018
Քաղաքաշինության կոմիտե
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Տաթևիկ Ռևազյան- Անկուսակցական
10 հուլիս 2018

ՀՀ Կառավարություն


Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
Ըստ ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

вторник, 12 марта 2019 г.

Ազգային ժողով


Մարտի 6-ին մենք` Ավագ դպրոցի սովորողների մի խմբով գնացինք ՀՀ Ազգային ժողով`Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմին`Բաց դռներ ծրագրի շրջանակներում։
Մենք ներկա գտնվեցինք Ազգային ժողովի նիստին, ապա ունեցանք ճեպազրույց պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Մատթևոս Ասատրյանի և Սոֆյա Հովսեփյանի հետ։

четверг, 28 февраля 2019 г.

ՀՀ Ազգային ժողով․համառոտ պատմություն


1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանն իրեն հռչակեց անկախ պետություն։ Ձևավորվեց երկրի բարձրագույն իշխանության մարմինը՝ Հայաստանի խորհրդարանը։
1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը (260 պատգամավոր) ձևավորվեց մեծամասնական ընտրակարգով՝ 2 փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Նոր խորհրդարանում ներկայացվեցին երկու քաղաքական ուժեր՝ ՀՀՇ-ն և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Պատգամավորական խմբերն էին՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ-ն վերակազմակերպվեց պատգամավորական խմբի (12 պատգամավոր)։

Դատարան․


Դատարան, պետության կողմից ստեղծված մարմին, որը կոչված է իրականացնելու արդարադատությունը։ ԽՍՀՄ-ում դատարանների կազմակերպման և գործունեության հիմնական սկզբունքները հռչակված են ԽՍՀՄ սահմանադրությամբ, ավելի մանրամասն՝ ԽՍՀ Միության, միութենական և ինքնավար հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության և ԽՍՀ Միության ն միութենական հանրապետությունների քրեական դատավարության, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով։

вторник, 12 февраля 2019 г.

ՀՀ քրեական օրենսգրքում անչափահասների քրեական պատասխանատվության և քրեական վաղեմության վերաբերյալ հոդվածներ

Հոդված 23. Քաղաքացու բնակության վայրը

2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:

Հոդված 24. Քաղաքացու գործունակությունը

1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:

вторник, 22 января 2019 г.

Իրավունքի հատկանիշները

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.
Նորմատիվությունը (սահմանում է վարքագծի ընդհանուր կանոններ);
Համապարտադիր լինելը (գործողությունը տարածվում է բոլորի վրա, կամ սուբյեկտների առավել լայն շրջանակի վրա)։

Իրավունք

Իրավունք, հասարակական հարաբերություններիկարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...