воскресенье, 12 ноября 2017 г.

Ձմռան տոները...

Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է: Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում խաղալը, ես սիրում եմ հենց ձյունը ինքնին, ձնով ծածկված տանիքները, ծառերը, շրջակայքը: Սպիտա՜կ, գեղեցի՜կ, հանդա՜րտ…Եվ պարզապես՝ սպիտակ ու մաքուր:
Ձյան փաթիլների մեջ կա համ ու հոտ, կա գեղեցկություն, խորհրդավորություն ինչպես աշնան անձրևի մեջ: Բացի այդ ես սիրում եմ Ամանորը: Սիրում եմ զարդարված եղևնին, գույնզգույն խաղալիքները, գեղեցիկ և գունավոր լույսերը, լավ ու պայծառ տրամադրությունը, աստղային երազներն ու արևային մարդկանց այդ ցրտաշունչ ձմռանը:
Հաճելի է, երբ տանը եղևնին մի քանի ժամում վերածվում է տոնական ծառի: Ամանորը շատ գեղեցիկ և ուրախ տոն է: Այդ գույները, գեղեցկությունը… Ընտանիքի հետ բարի ու պայծառ միջավայրում դիմավորել նոր տարին, նոր շունչ բերել տուն…Ամենագեղեցիկ ու անկրկնելի պահերից են:Տարբեր երկրներում տարբեր ավանդույթներով են նշում Նոր տարին:
Օրինակ՝ Շոտլանդիայում, ըստ ավանդույթի Ամանորի գիշերը այրում են տակառներ՝ այդ կերպ այրելով հին տարին և տեղ ազատելով նոր տարվա համար: Նրանք համարում են, որ այն մարդուց, ով առաջինն է մտնում նոր տարում իրենց տուն, կախված է իրենց ընտանիքի երջանկությունը կամ դժբախտությունը: Ըստ շոտլանդացիների, մեծ երջանկություն է բերում մուգ մազերով և նվերներով տուն մտնող տղամարդը: Ուղիղ կեսգիշերին բացվում են բոլոր դռները, որպեսզի նոր տարին մտնի տուն: Իսկ Մեքսիկայում նոր տարին դիմավորում են տոնական հրավառությամբ,և ամանորյա ավանդական զանգակների ղողանջներով: Ինձ դուր է գալիս, թե ինչպես են Մեքսիկայում նշում Ամանորը:Ամանորին հաջորդում է Սուրբ ծնունդը: Այդ օրը խորհրդանշական ուտեստները լինում են ձուկը, գինին և չամիչով փլավը:
Սուրբ ծննդյանը նախորդում է պահքը, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում է հունվարի 5-ի երեկոյան, Ճրագալույցի սուրբ պատարագով: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 11-ին, այսինքն օգոստոսի 11-ին, որը չէր համընկնում պահքին:
Հետագայում՝ տոմարական նոր հաշվարկի վերլուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին, որը համընկնում էր քրիստոնեական մեծագույն տոնի՝ Սուրբ ծննդյան նախորդող պահքին:
Տարվա բոլոր եղանակները գեղեցիկ են յուրովի:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...