Показаны сообщения с ярлыком Մաթեմատիկա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մաթեմատիկա. Показать все сообщения

вторник, 4 сентября 2018 г.

Բնական թվեր...

թվանշաններ
0,1,2․․․
N={1;2;3;4…} - բնական թվեր
Քանակ ցույց տվող թվերը կոչվում են բնական թվեր։
+; -;․ ;։
Բաժանման հայտանիշներ
։2           69254
2-ի բաժանվում են այն թվերը, որոնց վերջին թվանշանը բաժանվում է 2-ի։

пятница, 2 февраля 2018 г.

Վիետի թեորեմը․․․

Վիետի թեորեմ, թեորեմ քառակուսային հավասարումների մասին։ Թեորեմը ձևակերպել է ֆրանսիացի գիտնական, մաթեմատիկոս Ֆրանսուա Վիետը (1540-1603)։

Եթե բերված տեսքի քառակուսային հավասարման տարբերիչը (դիսկրիմինանտը) ոչ բացասական է, ապա այդ հավասարման արմատի գումարը հավասար է x-ի գործակցին` վերցված հակադիր նշանով, իսկ արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին։

Պյութագորասի թեորեմը․․․

Պյութագորասի թեորեմը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։ Ներքնաձիգը ուղիղ անկյան դիմացի կողմն է, էջերը՝ ուղիղ անկյան կից կողմերը։ Պյութագորասի թեորեմը կարող է գրառվել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի և c ներքնաձիգի միջև եղած կապը՝
a2+b2=c2:

Եռանկյունաչափական ֆունկցիաներ․․․

«Եռանկյունաչափություն» տերմինը որպես մաթեմատիկական դիսցիպլին ներմուծել է գերմանացի մաթեմատիկոս Պիտիսկուսը իր 1595 թվականին հրապարակված «Եռանկյունաչափություն, կամ համառոտ ու պարզ աշխատություն եռանկյունների լուծման մասին» (լատ.՝ Trigonometria: sive de solutione triangulorum tractatus brevis et perspicuus) գրքում։

воскресенье, 26 ноября 2017 г.

Զուտ մաթեմատիկա...

Հաշիվ

Հաշիվներ անելն սկսել է կատարվել թվերի միջոցով, սկզբում բնական և ամբողջ թվերով և նրանցով արվող թվաբանական գործողություններով, որով բնութագրվում է թվաբանությունը։ Ամբողջ թվերի հատկությունների առավել խորը ուսումնասիրությամբ զբաղվում է թվերի տեսությունը, որի արդյունքներից է քաջ հայտնի Ֆերմայի մեծ թեորեմը։
Թվերի համակարգի զարգացմանը զուգընթաց ամբողջ թվերն սկսեցին ճանաչվել որպես ռացիոնալ թվերի ենթաբազմություն։ Այն, իր հերթին մտնում է իրական թվերի մեջ։

Բաժիններ...

Լայն իմաստով մաթեմատիկան կարող է բաժանվել հաշիվներ, կառուցվածքներ, տարածություն և փոփոխություններ (այսինքն՝ թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն և վերլուծություններ) ուսումնասիրող բաժինների։ Ի հավելումն այս կարևորությունների՝ կան նաև այլ բնագավառներ։

Հիմնական դրույթներ...

Հետազոտվող առարկաների իդեալականացված հատկությունները կամ ձևակերպվում են աքսիոմների տեսքով, կամ թվարկվում են նրանց համապատասխան մաթեմատիկական օբյեկտները, որից հետո տրամաբանական եզրակացության խիստ կանոններով այդ հատկություններից դուրս են բերվում այլ ճշմարիտ հատկություններ (թեորեմներ)։ Այդ տեսությունն վերցրած ձևավորում է հետազոտվող օբյեկտի մաթեմատիկական մոդելը։ Այսպիսով, նախնականորեն, ելնելով տարածական և քանակական հարաբերակցություններից՝ մաթեմատիկան ստանում է առավել աբստրակտ հարաբերակցություններ, որոնց ուսումնասիրությունը նույնպես հանդիսանում է ժամանակակից մաթեմատիկայի առարկան։

среда, 22 ноября 2017 г.

Եգիպտական բուրգերի գաղտնիքները...

Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:
Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին. «Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով մնաք: Հ.Քարթեր»:

вторник, 14 ноября 2017 г.

Մաթեմատիկա...

Մաթեմատիկա (հին հուն՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից)։ Գիտություն է կառուցվածքներիհաջորդականությունների ևհարաբերությունների մասին պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...