четверг, 15 февраля 2018 г.

Անպատասխան սեր․․․

Մի աղջիկ կար։ Նա դպրոցական էր։ Սիրահարվել էր մի տղայի, բայց տղան ուշադրություն չէր դարձնում։Նա ուրիշին էր սիրում։ Իսկ աղջիկը տանջվում էր։
Աղջիկը ուներ մի <<ընկերուհի>>։ Նրան վստահում էր։ Մի օր  աղջիկը գործեց իր կյանքի ամենամեծ սխալը․․ասաց ընկերուհուն, որ սիրահարված է և խնդրեց,որ ոչ ոք չիմանա այդ մասին։ Բայց ընկերուհին գնաց և ասաց հենց այդ տղային։ Այնուհետև ասաց ամբողջ դասարանին։ Հետո սկսեցին դասարանցիները ինչ-որ բաներ հորինել այդ տղայի և աղջկա մասին։ Բոլորը ինչ-որ բաներ էին ակնարկում, նույնիսկ ուսուցիչներից մեկն էր անընդհատ ինչ-որ ակնարկներ անում։
Մի օր տղան աղջկան ինչ-որ բան է ասում։Աղջիկը,  վիրավորվելով նրա ասածից,դասի ժամանակ սկսում է լաց լինել։ Իսկ տղան նույնիսկ չի հասկանում, որ դա իր ասածի պատճառով է։
Անցնում են տարիներ, բայց այդ աղջիկը մինչ այսօր սիրում է այդ տղային և ամեն վայրկյան մտածում է նրա մասին։ 

вторник, 13 февраля 2018 г.

Վարժություններ․․․

1Գորտն բարձր ու երկարաձիգ սկսեց կռկռալ։
Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։
Հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները՝ միանգամայն ռիթմիկ գվվոց ու բարձր,բեկբեկուն մռնրչյուն։
Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առային անգամ էր տեսնում։
Ուղիղ գծով արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը, այլ շարունակ գալարվում էր ծառերի մեջ։

Ամուսնություն․․․

Ամուսնությունտղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորվածհասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Ընտանիք․․․

Ընտանիքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն:

понедельник, 12 февраля 2018 г.

Ինչպես էի շներ վաճառում․Յարոսլավ Հաշեկ․․․

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Դուր եկավ տղայի մտածելակերպը, որ սկզբում հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով՝ ուղտերով և ամեն տեսակ փղերվ, իսկ հետո հետաքրքրեցին ձիերը և կովերը։
Ինձ դուր եկավ, այն հատվածը, որտեղ տղան օձ է գտնում և ուզում է գցել հորաքույր Աննայի անկողնու մեջ, որովհետև տանել չի կարողանում նրան։ Ինձ կերպարները դուր եկան։ Հումորային պատմվածք էր։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...