вторник, 15 мая 2018 г.

Ջորջ Օրվել․․․Անասնաֆերմա․․

Օրվելը գիրքը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակ քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության  ոչնչացման գործընթացը։
Մի խաղաղ օր էր։ Լուր էր տարածվել, որ մի ծեր խոզ ժողովի է հրավիրել ֆերմայի բոլոր անասուններին։ Հավաքվում են բոլորը, անխտիր, նույնիսկ առնետները։ Եվ ահա սկսում է ժողովը։ Ծեր խոզուկը պատում է անցյալ գիշերվա իր տեսած երազը. երազում նա տեսել էր, թե ինչպես են իր նախնիները երգում «Անգլիայի գազանները» երգը։ Այդ երգով ոգեշնչված ծեր խոզը բարձրացնում է ֆերմայի անասունների մարտական ոգին և պատրաստում ապստամբության։ Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։
Մի օր, երբ ֆեմիայի տերը` միստեր Ջոնզը խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Եվ սկսվում է կենդանիների կողմից այդքան երազած կյանքը։ Նրանք իրենք են խոտհունձ անում, իրենք են բերքահավաք անում։ Եվ ահա մի օր, ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը` միստեր Ֆրեդերիկը և Ֆոքսվուդ ագարակի տեր միստեր Փիլինգթոնը որոշում են ետ վերադարձնել ագարակը։ Նրանք, մի քանի հոգով (այդ թվում նաև Ջոնզը) գնում են ագարակ։ Խոզերից մեկը՝ Ձնագնդին, արդեն պլանավորել էր նրանք գալու փաստը և լավ «պատրաստություն տեսել»։ Այս անգամ էլ անասունները հաղթում են մարդկանց։ Հաղթանակից հետո անասունները փոխում են ագարակի անունը՝ նախկին «Մենըր» անվան փոխարեն դնելով «Անասնաֆերմա»։ Նրանք հորինում են իրենց սեփական դրոշը, որը խորհրդանշում է Անիմալիզմի խորհրդանիշը սմբակը և եղջույրը, և անգլիայի արոտավայրերը (դրոշի կանաչ գույնը)։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։
Մարդիկ

Պրն Ջոնզ (Mr. Jones) - ֆերմայի նախկին տերը
Պրն․ Ֆրեդերիկ (Mr. Frederick) - ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը, համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ
Պրն․ Փիլինգթոն (Mr Pilkington) - Ֆոքսվուդ ագարակի տերը
Պրն․ Ուիմփեր (Mr. Whimper)
Խոզեր
ծեր Գնդապետ (Old Major) - ամենածեր խոզը նա երազում էր հեղափոխության մասին, սակայն ինքը մասնակցի չդարձավ դրան։ Հաճախ համարվում է Կարլ Մարքսի կամ Լենինի խորհրդանիշը
Նապոլեոն (Napoleon) - հեղափոխության հիմնական ղեկավարը, հետագայում Անասնաֆերմայի բռնապետը
Ձնագնդի (Snowball) - Նապոլեոնի մրցակիցը, համարում են մտավորականության խորհրդանիշ, համեմատվել է նաև Լև Տրոցկիի հետ
Զռան (Squealer) - Նապոլեոնի որոշումները մյուս կենդանիներին փոխանցող և դրանք արդարացնող խոզը

Ձիեր
Դմբուզ (Boxer) - աշխատասեր, համավատիր և անձնազոհ նժույգ, այդպիսով խորհրդանշում էր աշխատող դասակարգը։ Նրա թերությունը անսահման հավատարմությունն ու կույր հավատն էր իշխանության նկատմամբ։ Դմբուզը վիթխարի դեր է ունենում Անասնաֆերմայի պահպանման գործում, սակայն վերջիվերջո մահանում է ողբերգական մահով
Երեքնուկ Clover - Դմբուզի ընկերուհին
Մոլլի (Mollie) - թեթևամիտ և աշխատանքից խուսափող զամբիկ
Այլ կենդանիներ
Բենյամին (Benjamin) - ծեր ավանակը՝ ֆերմայի ամենաերկարակյաց կենդանին, թերահավատ էր հեղափոխության և խոստացված բարեկեցության վերաբերյալ
Շներ - աջակցում են Նապոլեոնին, անհնազանդության դեպքում ահաբեկում և հոշոտում անասուններին
Ոչխարներ - ներկայացնում են պրոլետարիատը, նրանք հեշտորեն մանիպուլացվում են խոզերի կողմից։ Ինքնուրույն մտածել ոչխարները չեն կարողանում, բայց և այնպես աջակցում են Նապոլեոնին
ագռավ Մովսես - աշխատել չէր սիրում, փոխարենը կենդանիներին պատմում էր «Շաքարաքլոր Լեռան» մասին, որտեղ իբր աշխատասեր կենդանիներն ընկնում են մահվանից հետո։ Հեղափոխության ժամանակ նա հեռանում է ֆերմայից, սակայն հետագայում նորից վերադառնում է և հանգստացնում կենդանիներին «Շաքարաքլոր Լեռան» մասին պատմություններով։






Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...