Անհատական աշխատանք պատմությունից
Թեմա։ Հայկական զինված ուժեր
Աշակերտուհի։ Կարապետյան Էլեն
Ներածություն
Սույն
աշխատանքի նպատակն է ներկայացնել Հայկական զինված ուժերի կառուցվածքը, ղեկավարական
կազմը և պատմությունը։
Հիմնական գլուխներ
Կառուցվածքը․
ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային
կորպուսներից: Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական
ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի
ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային
պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության,
թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի,
սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության,
կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական,
կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական
հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական,
ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից
և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման,
դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ:
ՀՀ զինված ուժերը կազմված են
հետևյալ մասնագիտացված զորքերից.
·
ցամաքային զորքեր,
·
ռազմաօդային ուժեր,
ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.
·
կապի զորքեր։
Ղեկավարական կազմ․
·
ՀՀ
զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
·
ՀՀ
պաշտպանության նախարար - Վիգեն Սարգսյան, պաշտոնավարում է 2016 թ.-ից,
·
ՀՀ
ԶՈՒ ԳՇ պետ - գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան, պաշտոնավարում է 2016 թ.-ից,
·
ՀՀ
ՊՆ 1-ին տեղակալ - Արտակ Զաքարյան, պաշտոնավարում է 2016 թ.-ից,
·
ՀՀ
ՊՆ տեղակալ - Դավիթ Փախչանյան,
·
ՀՀ ՊՆ տեղակալ – Արտակ Դավթյան
·
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ - Օնիկ Գասպարյան, գեներալ-մայոր, պաշտոնավարում է 2016 թ.-ից:
·
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ - Ստեփան Գալստյան, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավարում է 2009 թ.-ից
Պատմությունը․
Հայաստանի
Հանրապետության զինված ուժերը
կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում
Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները՝ փլուզման շրջանը,
իսկ տարածաշրջանում սկսվել էր միջէթնիկական, տարածքային պատերազմ հայերի և ադրբեջանցիների միջև։ Զինված ուժերի կազմավորումն ու զարգացումը տեղի է ունեցել
հետևյալ ժամանակային փուլերով՝
·
1-ին
փուլ, որը տևել է 1988 թ․–ի փետրվարից 1992 թ․–ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժմանակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան
սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը
դարձավ ավելի քան հրատապ։
·
2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․–ի հունիսից 1994 թ․–ի մայիս։ Այս
ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախիհանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
·
3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․–ի հունիսից և
շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են
իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության
ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի
պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի
առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990 թ․-ի սեպտեմբերին
կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին
առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
Комментариев нет:
Отправить комментарий