среда, 6 марта 2019 г.

Ջրերի պահպանություն


Ջրերի պահպանություն, ջրերի աղտոտումը և ջրային պաշարներիհավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտումները կանխարգելող, նվազեցնող ու վերացնող միջոցառումներ։ Բոլոր ջրային օբյեկտները պահպանվում են աղտոտումից, աղբոտումից և սպառումից, հակառակ դեպքում ջրերի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ հատկությունների փոփոխման, բնական մաքրման, ջրաբանական և ջրաերկրաբանական ռեժիմի խախտման հետևանքով կարող Է վնասվել բնակչության առողջությունը, նվազել ձկան պաշարները, վատթարանալ ջրամատակարարումը և առաջանալ անբարենպաստ այլ Երևույթներ։ Մարդու համար ջուրըկենսական պահանջ է, ժողտնտեսության համար՝ արտադրամիջոց, մի դեպքում՝ աշխատանքի առարկա, մեկ այլ դեպքում՝ աշխատանքի գործիք։

Եղիշե Չարենց։Տաղ անձնական։վերլուծություն


Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով...

понедельник, 4 марта 2019 г.

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր


Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությաններկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։

Առաջին համաշխարհային պատերազմ.


Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War, Great War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։

Երիտթուրքերի իշխանության անցնելը։Կիլիկիայի ջարդերը

1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ: Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը, վերագործարկվեց դեռևս 1876 թ. ընդունված օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցվեց գրաքննությունը, հայտարարվեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թ. մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։

Հայոց ցեղասպանություն


Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...