Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения

понедельник, 16 марта 2020 г.

Արմենուհի Տիգրանյան

Արմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում:
Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը: 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։

Եղիշե Չարենց


1․Տրիոլետ (ֆրանսերեն՝ triolet, ծագում է իտալերեն trio - «երեք» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

четверг, 20 февраля 2020 г.

Ես եմ․․․















Բարև։ Ես Էլենն եմ ՝ 17 տարեկան։ Ծնվել եմ Երևանում։ Սովորել եմ Երևանի Լ․Ն․ Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, ապա ուսումս շարունակել եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի ավագ դպրոցում։ Սովորում եմ տասներկուերորդ դասարանում։

четверг, 28 ноября 2019 г.

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ - ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր - երգիս համար
Աշունը եղանակ չէ, աշունը հոգեվիճակ է։ Երբ խոսում ենք աշնան մասին, հավանաբար բոլորիս մտքին կգա սերը․․․Սեր՝ մի զգացում կամ զգացմունք, որ բոլորին է տրված։ Ոմանք դա գտնում են շուտ, ոմանք՝ ուշ։ Բայց աշունը կարծես մի մեծ մագնիս է, որը միավորում, հավաքում է իր շուրջ այդ բոլոր շուտերն ու ուշերը։ Սիրո և աշնան միավորված գաղափարի շուրջ կարելի է անվերջ ստեղծագործել, կարելի է երգեր ձոնել, շռայլել այնպիսի բառեր, որոնք երբեք չես օգտագործի այլ բան նկարագրելու համար․․․ Ինչևէ, սերը միակը չէ, ինչից բաղկացած է մեր սրտի աշունը։

четверг, 19 сентября 2019 г.

Անկախություն


Դարերի պատմություն ունի հայ ժողովուրդը: պայքար, տառապանք, կորուստներ, հաղթանակի բերկրանք, արյան գնով ազատագրված մի թիզ հող…
Դարեր շարունակ մեզանից խլել են  մեր ազատությունը, սակայն չեն կարողացել խլել մեր  գանձերը՝ մեր ոսկեղենիկ լեզուն` հայերենը,  մեր պայքարելու պատրաստ ոգին, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու ձգտումը:

Հայ-թուրքական հարաբերություններ


Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել։

Հրանտ Դինք


Հրանտ Դինք (արևմտահայերենգրությամբ՝ Հրանդ Տինք , թուրք.՝ Hrant Dink, սեպտեմբերի 15, 1954, Մալաթիա, Թուրքիա - հունվարի 19, 2007, Ստամբուլ, Թուրքիա), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

четверг, 18 апреля 2019 г.

Դու ուզեցիր


Ես քեզ սիրեցի, բայց իմ սերը քեզ պետք չէր։Այս կյանքում սերը ամենագեղեցիկ զգացումն է, որ մարդ կարող է զգալ։
Դու ուզեցիր իմ մեջ սպանել սիրելու ունակությունը։

Համո Սահյան


Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914, Լոր, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - հուլիսի 17, 1993, Երևան, Հայաստան), հայ սովետական բանաստեղծ: Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Սեզամ, բացվիր» բանաստեղծությունների ժողովածուի համար): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1946 թվականից:

среда, 10 апреля 2019 г.

Շոթա Նիշնիանիձե․Երկու երգ ծովինգ

Դու չես ցամաքի, երբ լցվում ես միշտ,

Անթիվ գետերով կյանքդ նորոգում,

Լուսինը հալվում, լցվում է նորից

Ու ամեն անգամ կրծքիդ օրորվում…

Ծով, քանի՛ կյանք ես ընդունում քո մեջ,

Մերթ հուզվում ես խոր, մերթ ժպտում գերող…

четверг, 21 марта 2019 г.

Ավագ դպրոցի 7 հրաշալիքները․

1.ինձ դուր է գալիս մեր դպրոցի ազատությունը։

2.Ինձ դուր են գալիս ավագ դպրոցի մեդիաուրբաթները։

3.Ինձ դուր է գալիս լեզուների բազմազանությունը։

4.Ինձ դուր է գալիս, որ դպրոցը թույլ է տալիս ընտրել այն առարկաները որոնք ցանկանում եմ։

четверг, 14 марта 2019 г.

Ծաղիկները հեզ թեքվում են...


Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Եվ լսում նրա հեռվիցը բերող երգը տխրագին…

Քամին ծաղկունանց շուրթերն է դողդոջ շոյում, գուրգուրում

среда, 6 марта 2019 г.

Եղիշե Չարենց։Տաղ անձնական։վերլուծություն


Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով...

вторник, 5 февраля 2019 г.

Քրիստոնեական առակներ։ Աբբա Ագաֆոնը եւ հիվանդ ծերուկը

Նրանք պատմում էին Աբբա Ագաֆոնի մասին, երբ նա եկել էր քաղաք, վաճառելու իր արհեստները, տեսավ փողոցում պառկած մի հիվանդի։Ոչ ոք չէր հոգում նրա մասին։ Ծերուկը մնաց հիվանդության մեջ։Իր արհեստների համար ստացված գումարներով նա վարձեց մի խրճիթ, մնացած գումարը ծախսեց հիվանդի կարիքների համար:Այնպես որ, նա չորս ամիս անցկացրեց, մինչև հիվանդը վերականգնվի և միայն դրանից հետո վերադարձավ իր ամենօրյա ապրելակերպին։ 

четверг, 15 ноября 2018 г.

Վահան Տերյան Հնչում է անվերջ (վերլուծություն)


Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…

среда, 7 ноября 2018 г.

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն


<<Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն >> նախագծի շրջանակներում ես ծանոթացա Մխիթարյան միաբանության զինանշանի կառուցվածքի հետ։ Իմացա զինանշանի վրա գրված տառերի իմաստը։ Ուսումնասիրեցի Վիեննայի Մխիթարյան միաբանության պաշտոնական կարգը։


Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

2․Խաչի ծայրի գրված տառերը Որդեգիր Կուսին Վարդապետ Ապաշխարութեան նախադասության բառերի սկզբնատառերն են:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

1․Մխիթարյան միաբանության զինանշանը

среда, 24 октября 2018 г.

Թարգմանչաց տոն.

Թարգմանչաց տոնը ազգային-եկեղեցական տոներից է:
1979 թվականից սկսած, երեք տարին մեկ անգամ, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է թարգմանական արվեստի տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը սկսած Մեսրոպ Մաշտոցից ու նրա աշակերտներից մինչև մեր օրերը։ Թարգմանիչ վարդապետների հիշատակը  Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ»: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու»:

Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց

Բնութագրելով Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը՝ Լեոն գրում է. «Նրանք առաջինն էին, որ իրենց ձեռքով հայացված եկեղեցու համար հայերեն երգեր գրեցին ու երգեցին: Ավանդությունը հականե հանվանե ցույց է տալիս, թե որոնք են Սահակի և Մաշտոցի հեղինակած շարականները: Նրանց սկսածը շարունակեցին իրենց աշակերտները, այնպես որ Ոսկեդարը հանձնեց իր հաջորդ դարերին հոգևոր բանաստեղծությունների մի մեծ շարք»:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...