Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։
Օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից։ Օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։
Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի՝
ա) օրենքով նախատեսված դեպքերում հիմնադրել առեւտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակիցը.
բ) ունենալ առեւտրային ներկայացուցչություններ.
գ) լինել հավատարմագրային կառավարիչ.
դ) այլ անհատ ձեռնարկատերերի կամ առեւտրային կազմակերպությունների հետ պայմանագրի համաձայն իրականացնել համատեղ գործունեություն.
ե) ունենալ կնիք, դրոշմակնիք եւ բանկում հաշվարկային հաշիվ.
զ) ունենալ վարձու աշխատողներ.
է) ունենալ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ։
Комментариев нет:
Отправить комментарий