Գունավոր հեղափոխություն կամ Թավշյա հեղափոխություն հավաքական հասկացողություն է, որը կիրառվում է հեղափոխությունը բնութագրելու համար, ինչպես նաև, 20-րդ դարի վերջում և 21-րդ դարի սկզբում տեղի ունեցած լայն արձագանք ստացած, առանց բռնի ուժի կիրառման որոշ խռովությունների, զանգվածային բողոքի ակցիաների վերաբերյալ։
Գունավոր հեղափոխությունը, ինչպես բոլոր հեղափոխությունները, իրականացվում է
իշխանափոխության նպատակով։ Որպես կանոն, սկսվում է
խաղաղ ցույցերով, իսկ ընթացքը տոտալիտար ռեժիմի հիմքերի ամրությունից է
կախված։
Գունավոր հեղափոխություն տերմինի գաղափարական ծնունդը պատկանում է
ամերիկյան հասարակական գործիչ, Ալբերտ Այնշտայնի ինստիտուտի հիմնադիր, աֆտորիտար ռեժիմի ոչ բռնի տապալման մեթոդների մասին գրած գրքերով աշխարհում ճանաչում ստացած Ջին Շարպին, որը «Բռնապետությունից ժողովրդավարություն» (անգլերեն From Dictatorship to
Democracy) 1993թվականին գրված ակնարկում հանգամանորեն ներկայացրել է իր ուսումնասիրություններն ու դիտարկումները, թե քայլերի ինչ հաջորդականությամբ է իրականացվում հնարավորինս անարյուն իշխանափոխությունը։
1994 թվականին գրքույկի հրատարակումից հետո այն այսպես կոչված ուսումնական ձեռնարկ է ծառայել քաղաքացիական անհնազանդությամբ գունավոր հեղափոխություններ իրականացրած, ինչպես նաև նման փորձ կատարած երկրների համար։
Комментариев нет:
Отправить комментарий