Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения

воскресенье, 1 декабря 2019 г.

Զաքարյան իշխանություն

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհիհյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները:
Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում(908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։

пятница, 29 ноября 2019 г.

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը

Աշոտ Ա – (885-890) – Սմբատի (Խոստովանող) որդի

Սմբատ Ա – (890-913) – Աշոտ Ա –ի որդի

Աշոտ Բ Երկաթ – (914-929) –  Սմբատ Ա –ի որդի

Աբաս  – (929-953) – Աշոտ Երկաթի եղբայր

Աշոտ Գ Ողորմած – (953-977) – Աբասի որդի

Սմբատ Բ (Տիեզերակալ) – (977-989) – Աշոտ Գ Ողորմածի որդի

Անիի թագավորության անկումը


Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում:

Պայքար Անիի թագավորության պահպանման համար

Հովհաննես-Սմբատի՝ Անին բյուզանդացիներին հանձնելու լուրը Հայաստան հասավ ուշացումով, իսկ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը երկար ժամանակ չհանդգնեց երկիր վերադառնալ: Այդ պատճառով էլ եղբայրների միջև նոր բախում տեղի չունեցավ: Այս կացությունը շարունակվեց մինչև 1041թ., երբ մահացան սկզբում Աշոտը և այնուհետև Հովհաննես-Սմբատը: Նրանց մահից հետո բյուզանդամետ ուժերը՝ հանձին Անի վերադարձած Պետրոս Գետադարձի և թագավորի խնամակալ, արքունիքում մեծ ազդեցություն ունեցող Վեստ Սարգսի, խիստ ակտիվացան:

Բագրատունյաց թագավորության թուլացումը


Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին:

Բագրատունյանց Հայաստան


Տնտեսություն

Երկրագործություն

Միջնադարյան Հայաստանում տնտեսության, ու բարեկեցության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր՝ իր երկու ճյուղերով՝ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մարդկության առաջացումից ի վեր Հայկական լեռնաշխարհում զբաղվել են գյուղատնտեսությամբ, քանի որ երկրագործության ու անասնապահության համար երկիրը բարենպաստ պայմաններ ուներ։ Լեռնաշխարհի խոշոր գետերի՝ Եփրատի, Արաքսի, Կուրի, Տիգրիսի ու Ճորոխի հովիտները հացահատիկի մշակման, բանջարանոցային մշակաբույսերի ու այգեգործության զարգացման լավագույն շրջաններ էին։ Հայտնի էին Այրարատյան, Շիրակի, Տարոնի (Մշո), Բագրևանդի (Ալաշկերտի), Բասենի և այլ դաշտեր։ Հացաբույսերից լայն տարածում էր գտել ցորենի, գարու, հաճարի, բրնձի մշակումը։

пятница, 22 ноября 2019 г.

Հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ Անին


Հնագույն քաղաք Անին հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ և եղել է ժամանակաշրջանի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակ է: Տեղակայված լինելով ներկայիս Թուրքիայի արեւելյան մասում` Ստամբուլից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, Անին կառուցվել  է առևտրական բանուկ ճանապարհների խամչերուկում և 11-րդ դարում վեր ածվել ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող պարսպապատ ծաղկուն քաղաքի:

среда, 16 октября 2019 г.

Բագրատունիներ․


Անհատական աշխատանք
Առարկա։ Հայոց պատմություն
Թեմա։ Բագրատունիներ
Ուսուցչուհի։ Գալստյան Ազնիվ
Աշակերտուհի։ Կարապետյան Էլեն
Դասարան։ 12․2

Բագրատունիներ













воскресенье, 13 октября 2019 г.

Արշակունիների թագավորություն


Արշակունիների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արշակունիների դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 4 դար՝ 52 / 66 - 428: Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Արտաշես Գ-ի գահակալման տարիներին), առավելագույնը՝ 320 000 քառ. կմ՝ Տրդատ Մեծի օրոք։
Մայրաքաղաքը ի սկզբանե Արտաշատ քաղաքն էր, որ կառուցել էր Արտաշես Բարեպաշտը մ.թ.ա. 185 թվականին։ Ապա Վաղարշ Ա-ն (117-140) կառուցել է Վաղարշապատ, իսկ Խոսրով Գ Կոտակը (330-338)՝ Դվին մայրաքաղաքները։

вторник, 17 сентября 2019 г.

Երվանդունիների արքայատոհմ


Երվանդունիների թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 570 - մ.թ.ա. 201 թվականներին: Կառավարել է Երվանդունիների թագավորական տոհմը՝ Մեծ Հայքի երեք թագավորական հարստություններից մեկը։ Տարածքը կազմել է նվազագույնը 200 000 քառ. կմ (Երվանդ Վերջինի գահակալման տարիներին մ.թ.ա. 220-201 թվականներ), առավելագույնը՝ 400 000 քառ. կմ՝ Տիգրան Երվանդյանի օրոք (մ.թ.ա. 560-535 թվականներ)։

воскресенье, 15 сентября 2019 г.

Վանի թագավորություն


Վանի թագավորություն, հայկական պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյանաղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

понедельник, 2 сентября 2019 г.

Ապարան


Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան-Սպիտակ ավտոմայրուղու վրա։

Գնթունիներ


Գնթունիներ, հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացիու, Գնթունիների նախարարությունը հաստատվել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ Հայաստանում բնակված քանանական ցեղի սերնդիցՁեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս տոհմապետի գլխավորությամբ քանանացիների ներգաղթի և Հայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանոս Տարոնեցին։

понедельник, 29 апреля 2019 г.

ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l'Atlantique Nord)[, Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպություն, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից, բայց առավել հաճախ կիրառում են Ատլանտյան դաշինք անվանումը կամ ավելի կարճ՝ Ալիանս կամ Դաշինք։

Ղրիմի կոնֆերանս

Ղրիմի կոնֆերանս 1945, Յալթայի կոնֆերանս, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ԽՍՀՄժողկոմխորհի նախագահ Ի․ Ստալին, ԱՄՆ նախագահ Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործնախարարների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։

Ղրիմի պատերազմ

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքումգերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։

Սառը պատերազմ

Սառը պատերազմ (անգլ.՝ Cold War, ռուս.՝ Холодная война), Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկիզբ առած համաշխարհային աշխարհաքաղաքական, ռազմական, տնտեսական և գաղափարական առճակատում Արևմուտքի (Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և այլք) և Սոցիալիստական ճամբարի(ԽՍՀՄ և Վարշավյան համաձայնագրիդաշնակիցներ) երկրների միջև։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1, 1939 - սեպտեմբերի 2, 1945): Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրներ:

четверг, 4 апреля 2019 г.

Վազգեն Սարգսյան. Խոսքեր, որոնք ստիպում են մտածել

1. Պետք է ուժեղացնել մեր համաշխարհային դիմադրողականությունը:



2. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...