четверг, 27 сентября 2018 г.

Շտեմարան

1. հանապազորդ, հանապազօրյա, ամանոր, պնդօղակ, օրըստօրե, նախորոք, ամենօրյա, բախտորոշ, գիշերուզօր, ապօրինի, հոգուդ, մեղմորեն։

2)
ա․ ալևոր, հևիհև, սևակնած, գոտևորել։
բ․ արևառ, ոսկեվառ, համաեվրոպական, բևեռ։
գ․ սերկևլենի, սևեռուն, սեթևեթել, ուղեվճար։
դ․ ագեվազ, աներևույթ, կարևեր, հոգեվարք։

3․ գոտևորել, ուղևորվել, բևեռել, գերեվարել, դեդևել, ոգևորել, ոսկեվորել, արժևորել, սեթևեթել, կարևորել։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում:

понедельник, 24 сентября 2018 г.

Մխիթար Սպարապետ


Մխիթար Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ)։

Կենսագրություն

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է,որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։

Դավիթ Բեկ․․․


Դավիթ-Բեկ, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։

воскресенье, 23 сентября 2018 г.

Հայկական հարց...


Հայկական հարցՕսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրմանհայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Իսրայել Օրի...


Իսրայել Օրի (1659-1711), հայ ազգայինազատագրական շարժման գործիչ։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։
Սյունիքում և Արցախում ունենալով գաղափարակիցներ՝ նա արմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։ Արդյունքում իր մահից մեկ դար անց Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսական կայսրությանը: Դեռ այն ժամանակ ազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկու պետականություններ՝ Հայաստանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ):


Ամերիկայի Միացյալ Նահանգներ․․․


Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաճախ անվանվում է Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա (անգլ.՝ United States of America), դաշնային սահմանադրական հանրապետություն Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ինչպես նաև ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Բաոբաբ․․․


Բաոբաբ (լատ.՝ Adansonia digitata), փիփերթազգիների ընտանիքի ծառատեսակ է, որը հիմանականում տարածված է Աֆրիկայի չոր արևադարձային սավաննաններում։ Նույնն է՝ Վարազածառ, կապկածառ:
Adansonia ցեղն իր անվանումն ստացել է ֆրանսիացի բնախույզ և բուսաբան Միշել Ադանսոնի պատվին (1727 - 1806), «digitata» (լատ.՝ digitus՝ մատ) տեսակի անվանումը պայմանավորվում է տերևների ձևով՝ դրանք ունեն մատների ձև՝ մեկ տերևին՝ 5-7 «մատ»։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...