четверг, 17 мая 2018 г.

Կակաչների հեղափոխություն...

Կուրմանբեկ Բակիեւը 2005 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ
Ղրղըզստանը նշում է հեղափոխության հինգ տարին: 2005 թվականի բողոքի ակցիաները սկսվեցին խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ. «կակաչների հեղափոխության» կուլմինացիան մարտի 24-ին էր, երբ տապալվեց երկրի նախագահ Ասկար Ակաեւը:
Ժողովրդավարության, արդարության, առաջընթացի լոզունգներով նրան փոխարինած Կուրմանբեկ Բակիեւը այսօր արդեն հայտարարում է, թե ընտրությունների եւ մարդու իրավունքների վրա հիմնված ժողովրդավարության արեւմտյան մոդելը հարմար չէ Ղրղըզստանին: Երբ նա օրեր առաջ ելույթ էր ունենում երկրի մայրաքաղաք Բիշքեկում հրավիրած հանդուրժողականության համաժողովում, այդ նույն պահին Բիշքեկում եւ Օշ քաղաքում ոստիկանությունը ուժով ցրում էր ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներին ու տասնյակ մարդկանց ձերբակալում:
Իշխանության գալով` Բակիեւը բազմիցս ասել է, թե պայքարելու է կոռուպցիայի ու ընտանեկան կլանների դեմ, որ երկրի մամուլը լիովին անկախ է լինելու: Վերջին շրջանում Ղրղըզստանում մի շարք անկախ թերթեր են փակվել, անցյալ տարի երկու լրագրող է սպանվել, մի քանիսը ծեծի են ենթարկվել:
Բակիեւը իր եղբորը նշանակել է նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, որդուն` նոր ստեղծված մի գործակալության ղեկավար, որը զբաղվում է երկրի տնտեսության զարգացմամբ:
Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը ապրում է Մոսկվայում: «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության հարցազրույցում նա ասել է, որ հինգ տարի առաջ մարտի 24-ին հեղաշրջում է կատարվել, որը կազմակերպել էին քաղաքական որոշ արկածախնդիրներ` ընդդիմության ծայրահեղական առաջնորդների հետ:
«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավար Թինչտիկբեկ Չորոեւը իր մեկնաբանությունում հարց է բարձրացնում` արդյո՞ք 2005-ի գարնանը տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխություն էին:
Չնայած Բակիեւի իշխանության հետընթացին` Ղրղըզստանի քաղաքացիական հասարակությունը ավելի ուժեղ է, քան 2005-ին, - գրում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության ղեկավարը` եզրափակելով. - «2005-ին Ղրղըզստանում ոչ մեկը չէր մտածում մի նախագահին մյուսով փոխարինելու մասին: 2005-ի ապստամբության հիմքում ընկած էին ժողովրդավարական գաղափարները եւ մեծ ակնկալիքները: Ղրղըզ ժողովուրդը իշխանություններին հիմա կոչ է անում վերադառնալ այդ գաղափարներին»


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...