Էմո (անգլ.՝ emo,
առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից) , երիտասարդական ենթամշակույթ,
առաջացել է նույնանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա, որոնք հիմնականում
դեռահասներ են։ Էմո-ենթամշակույթին պատկանող անձանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ.՝ kid -
երեխա), էմո-գըռլ (անգլ.՝ girl -
աղջիկ)։
Զգացմունքների
արտահայտումը էմո-ենթամշակույթին դասող անձանց գլխավոր կանոնն է։ Նրանց
առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանը դիմադրելը, առանձնահատուկ,
զգայուն աշխարհընկալումը։ Էմոյի գաղափարախոսությունն այն է, որ միայն թախծի կամ
լքվածության զգացումի դեպքում մարդ կարող է ճանաչել կյանքի իրական իմաստը։ Հաճախ
էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է։ Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ
այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն։
Комментариев нет:
Отправить комментарий