вторник, 21 ноября 2017 г.

Երաժշտություն...

Երաժշտություն- արվեստի տեսակ, որի գեղարվեստական մատերիալը համակարգված ձայնն է։ Երաժշտությունն առաջացել է Պալեոլիթում:
Պատմություն
Ենթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում` մոտ 160 000 տարի առաջ: Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր մայրցամաքներում: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով: Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի մասը։
Բանավոր երաժշտական ավանդույթն անվանում են նախնադարյան կամ պարզունակ։ Դրա օրինակներ են ծառայում ամերիկյան ու ավստրալիական բնիկների երաժշտությունը։ Երաժշտության նախնադարյան փուլը վերջանում է այն ժամանակ, երբ սկսում են գրառել երաժշտական ստեղծագործությունները։ Ամենահին հայտնի երգը, որը գրառվել է սեպագիր տախտակի վրա և հայտնաբերվել է Նիպուրի պեղումների ժամանակ, 4000 տարեկան է։
Ֆլեյտան գիտնականների կողմից գրանցված ամենահին երաժշտական գործիքն է։ Մի օրինակ հայտնաբերվել է քանդակների կողքը, որոնք ստեղծվել են մ.թ.ա. 35-40 հզ. տարի առաջ։
Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։ Հին հույն և հնդիկ փիլիսոփաները երաժշտությունը սահմանում են որպես հնչերանգներ, որտեղ մեղեդիները դասավորված են հորիզոնական կերպով, իսկ հարմոնները՝ ուղղահայաց կերպով։ Այնուամենայնիվ, 20-րդ դարի երաժիշտ-ստեղծագործող Ջոն Քեյջը կարծում էր, որ ցանկացած հնչյուն կարող է երաժշտություն լինել։ Երաժշտագետ Ժան Ժակ Նատիզը ամփոփում է մի հարաբերական, հին տեսակետ-"Երաժշտության և աղմուկի միջև եղած սահմանը միշտ մշակութային սահմանում ունի. նույնիսկ միևնույն հասարակության մեջ այդ սահմանը միևնույն տեղով չի անցնում: Մի խոսքով, հազվադեպ է կոնսեսուս լինում: Բոլոր հաշվարկներով, չկա որևէ միջմշակութային և միևնույն համընդհանուր գաղափար՝ ըստ որի կտրվի երաժշտության մասին սահմանումը:"


Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...