среда, 22 ноября 2017 г.

Հիփսթերներ...

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։
Հիփսթերները իրենց հիփսթեր չեն անվանում և հիփսթեր բառը արհեստականորեն կիրառվում է հիփսթերներին մատնանշելու համար։ Սա որոշ մարդկանց մոտ կասկած է առաջացնում արդյո՞ք հիփսթերները գոյություն ունեն ընդհանրապես՝ որպես հավաքական երևույթ և արդյո՞ք նրանց գոյությունն ուղղակի մարքեթինգային առասպել չէ։
Ծագումնաբանություն


Հիփսթեր բառը առաջ է եկել անգլերեն to be hip սլենգային արտահայտությունից, որը նշանակում է «թեմայի մեջ լինել», իսկ բուն hip սլենգային եզրը նշանակում է նորաձևության մեջ գտնվող և որոշ իմաստով համապատասխանում է հայերեն խոսակցական «թույն»-ին։ Այս բառը իր իմաստով հակադրվում է square-ին և կրում է առավելապես դրական երանգ։ Հիփսթեր բառը առաջին անգամ կիրառվել է 1940-ականներին, սակայն իր ժամանակակից իմաստն ու հստակ մշակութային խավ ցույց տալը ձեռք է բերել ուշ 1990-ականներին։ Հիփսթեր եզրը նորաձև և շահարկվող է դարձել 2010-ական թվականներից։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...