«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ «The Jungle Book»)-1967 թվականի մուլտֆիլմ, թողարկվել է «Walt
Disney Productions»-ի կողմից անգլիացի գրող Ռադյարդ Կիպլինգի «Ջունգլիների
գիրքը» և «Ջունգլիների երկրորդ գիրքը» գրքերի մոտիվներով։ Սա Ուոլթ
Դիսնեյ ընկերության 90-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է։
1991 թվականին անիմացիոն ֆիլմը թողարկվել
է «VHS»-ի վրա «Walt Disney Classics» ընկերության կողմից, ԽՍՀՄ-ում
և ԱՊՀ երկրներում ընդարձակվել է «ծովահենային» տեսաերիզների վրա Ա.
Միխայիլովի, Վ. Գորչակովի և Պ. Պրայամոստանովի թարգմանություններով։
Գայլերի հետ մեծանալով, 10-ամյա մարդկային
ձագուկ Մաուգլին ոհմակի որոշմամբ պետք է վերադառնար մարդկանց մոտ,
որպեսզի չընկներ վագր-մարդակեր Շերխանի ձեռքը։
Պանտերա Բագիրայի հետ
Մաուգլին ճանապարհ է ընկնում, ճանապարհին ձեռք բերելով ընկերներ և հանդիպելով
վտանգավոր արկածների։
Նա կընկերանա անփույթ արջ Բալույի հետ,
կառևանգվի կապիկների կողմից, կդառնա նենգ վիշապօձ Կաայի գերին, և էլի շատ բաներ
կպատահի խիզախ տղայի հետ, որը Կիպլինգի խոսքերով «Սիրում է քաշել մահվան բեղերից»:
«Ջունգլիների գիրքը 2» (անգլ.՝ The Jungle Book 2) — լիամետրաժ մուլտֆիլմ, ստեղծված «Disney Toon
Studios»ստուդիայում, Սիդենյում, Ավստրիալիայում և թողարկվել է Walt Disney
Pictures և «Buena Vista Distribution» ընկերություններում: Ֆիլմը առաջին անգամ
ներկայացվել է ԱՄՆ-յում 2003 թվականի փետրվարի 9- ին, Ռուսաստանում, 2003
թվականի մայիսի 1- ին: «Ջունգլիների գիրքը 2» համարվում է Դիսնեյի «Ջունգլիների
գիրքը» մուլտֆիլմի սիկվելը, որում Հեյլի Ջոելը հնչյունավորել է Մաուգլիին,
իսկ Ջոն Գուդմենը հնչյունավորել է Բալու արջին: Չնայած նրան, որ տվյալ մուլտֆիլմը
դիրքավորվել է որպես «միայն սկավառակների վրա վաճառքի ենթակա», Դիսնեյ
ընկերությունը սկզբում այն ներկայացրել է էկրանների վրա, «Փիթեր Փեն», «Փիթեր
Պեն 2: Վերադարձ Նևերլենդ» սիկվելի նման:

Комментариев нет:
Отправить комментарий