Լուսանկարչություն, պատկերների ստեղծման
և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաժամի ընթացքում
մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները
պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն, թուղթ կամ
հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային,
սոցիալական, գիտական կիրառություններ։ Առաջին անգամ կայուն լուսանկարչական պատկերը
ստեղծել է Ժոզեֆ Նյեպսը (ֆր.՝ Nicéphore Niepce) 1882 թվականին, սակայն դա չի պահպանվել մինչ
այժմ։
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը։ Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա։ Այն թարգմանաբար նշանակում է "մութ սենյակ": Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա։ Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դիմաց տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով։ Առարկայի ստվերն անցնում է արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին։ Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ։ Բայց սա դեռ իրական պատկերը չէ։ Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 1839 թվականի հունվարի 7-ը, երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը։ Առաջին հայտնի ֆիքսացիայի փորձը եղել է քիմիական միջոցով, որը արել են Հեմֆրի Դևին և Թոմաս Վեջվուդը։

Դրա հիմքում
ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը,
դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա։ Ֆոտո-լույս, գրաֆիա-նկարչություն։ Առաջին
ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ՝ ֆր. գիտնական Լուի Դագերի անունով, որը
համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը։ Լուսանկարչության ստեղծմանը
նպաստել են մի քանի կարևոր հայտնագործություններ։
1.
Օբյեկտիվ։ Առաջին
օբյեկտիվը ստեղծվել է 1812 թ. և կոչվում է մենիսկ։ Այն բաղկացած է մեկ դրական
ոսպնյակից։
2.
Արծաթի
հայտնագործումը որպես լուսազգայուն նյութ։
3.
Քիմիական մշակումը
(проявка)
Առաջին
ֆոտոապարատները իրենց կառուցվածքով հիշեցնում էին օբսկուր կամերա։ Նա նույնպես
կազմված էր լուսաթափանց արկղից, որի վրա արդեն կար օբյեկտիվ։ Վերջինս կառուցում է
պատկերը և փոխանցում արկղի մեջ տեղադրվող արծաթյա թիթեղի վրա։ Նկարահանելիս թիթեղի
վրա ստացվում է իրական փոքրացված և շրջված պատկեր, որովհետև յուրաքանչյուր
օպտիկական սիստեմ՝ այդ թվում և օբյեկտիվը կառուցում է շրջված պատկեր։
Դագերոտիպի
աշխատանքային սկզբունքները հետևյալն են՝ պատկերը լավ լուսավորում են, որովհետև
առաջին ֆոտոթիթեղները ունեին շատ ցածր լուսազգայունություն։ Օբյեկտիվի կառուցած
պատկերը ցուցադրվում է դագերոտիպի հետին պատին, որը բաղկացած էր կաթնագույն
ապակուց։ Նկարահանելուց առաջ ապակին հեռացվում է, և տեղը դրվում է ֆոտոթիթեղ, որի
վրա կատարվում էր լուսանկարումը։
Առաջին
ֆոտոթիթեղները պատրաստվում էին արծաթից, որը շատ հարթ մշակելուց հետո մութ
սենյակում տեղադրում էին յոդով լի ափսեի վրա։ Ափսեն տաքացնում էին և յոդի
գոլորշիները, նստելով արծաթյա թիթեղի վրա, առաջացնում էին լուսազգայուն
միացություն։ Թիթեղը տեղադրում էին սենյակում հատուկ կասետայի մեջ և նկարահանման
ժամանակ տեղադրում ապարատի վրա։ Թիթեղով հնարավոր էր նկարել մեկ լուսանկար։ Հետո
արծաթյա թիթեղը ենթարկում էին քիմիական մշակման։ Նկարահանման նույն սկզբունքը
ընկած է և կինոյի հիմքում։
Комментариев нет:
Отправить комментарий