Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման
մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։
Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել
են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների
հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։
Նախնադարյան շրջան
Նախնադարյան
շրջանում երաժշտական գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության
ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական
շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել է հմայական
արարողությունների, որոնց նպատակը կենդանիների ու բույսերի բազմացմանը և
նյութականի առատությանը նպաստելն էր։
Պարերը նախապես եղել են ծիսական
արարողությունների հիմնական պայմանն ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել
են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն հարսանեկան և տոնական
արարողություններում)։
Հայ պատմիչները փառաբանել
են Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝ փանդիռի(բամբիռ)
նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում
նշում է. « բայց ավելի հաճախ Արամյան ագգի ծերունիները փանդիռների
նվագակցությամբ ցուցքերի ու պարերի երգերով հիշատակում են այս բաները»։
Պարային
ներկայացումներ
Թե՛
պարատներում, թե՛ հարսանիքներում հարսանեկան պարերն սկսվել են նախնիների
հիշատակության սգո պարերով, ապա անցել են այլ պարաձևերի, որոնք համարվել են
հաջողության և երջանկության գրավական։ Այնուհետև կատարվել են արագ տեմպով,
թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնարական, կենցաղային, աշխատանքային
պարերում նմանողական շարժումներով ներկայացվել են խմոր հունցելը, թել մանելը,
հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը և այլն։
Նմանողական են նաև որսորդական ու ռազմական պարերի շարժումները։ Սրբատեղի,
ամառանոց, աշխատանքի գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով, որոնք համարվել են «չար
ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու միջոց։
Բացի թարս (ձախ գնացող), թաղման,
հատուկ տոների ու արարողությունների ժամանակ կատարվող խիստ ծիսական պարերից
(«Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» և այլն), մնացածները կատարվել են
հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր ու պարատեսակներ ունեն ոգեպաշտական ծագում
(«Խնկի ծառ» «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» և այլն)։ Պարերը
հարսանիքի և այլ արարողությունների ժամանակ կատարվել են կենդանիների ու
երևակայական կերպարների դիմակներով։ Պարերում մեծ դեր են ունեցել երաժիշտները,
որոնք, կանգնելով պարողների շրջանի կենտրոնում, հետևել են մեղեդիների
հաջորդականությանը, հուշել շարժումները, նաև պարել և թռչկոտել։ Հայկական ժողովրդական
պարերի հիմնական (հատկապես կենցաղային) մասը ձևավորվել է ավելի ուշ։
Комментариев нет:
Отправить комментарий