среда, 22 ноября 2017 г.

Սեղանի թենիս...

Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։
Խաղը կատարվում է 2,74 մետրը 1,525 մետրի վրա չափի սեղանի վրա։ Սեղանի բարձրությունը՝ 76 սմ։ Սեղանը ներկված է լինում կանաչ, մուգ-կապույտ կամ սև։ Սեղանի միջնամասում գտնվում է ցանցը 15,25 սմ բարձրությամբ։


Խաղի ժամանակ օգտագործվում են գնդաթիներ, որոնք պատրասված են ծառից և ծածկված մեկ կամ երկու շարքով ռեզինից ամեն կողմից։
Սեղանի թենիսի գնդակը արված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ Սեղանի թենիս գույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցույթներում չի օգտագործվում։
Խաղը տեղի է ունենում երկու խաղացողների միջև կամ երկուհոգանոց թիմերի միջև։ Ամեն խաղարկումից հետո 1 միավոր է տրվում հաղթած խաղացողին։ 2001թվականին, ամեն խաղը ընթանում է մինչև 11 միավորը, բայց խաղը մինչև 21 մինչև մեր ժամանակները հայտնի է ոչ պրոֆեսիոնալ մակարդակում։ Հանդիպումը կազմված է կենտ թվով խաղերի քանակից (հիմնականում 5 կամ 7)։ Սիրողական խաղացողները մտածել են նաև այնպիսի օրենք, որ 6։0 կամ 7։1 հաշվի դեպքում այն խաղացողը, որը ունի 0 կամ 1 միավոր, պարտվում է։ Բայց աշխարհի առաջնություններում դեռ ոչ մի անգամ չեն օգտագործվել։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...