Տարզան (անգլ.՝ Tarzan), անիմացիոն ֆիլմ, որի
պրոդյուսերն է եղել Walt Disney Feature Animation ընկերությունը։ Թողարկվել է 1999
թվականին Walt Disney Pictures ընկերության կողմից։ 2000 թվականին
ստացել է Օսկար մրցանակ լավագույն երգի («You’ll Be In My
Heart») համար։ Տարզանը, որ Ուոլթ
Դիսնեյ ընկերության նկարահանած 17-րդ ֆիլմն է, ստեղծվել է Էդգար Ռայաս Բերրոուզի
«Տարզանը՝ կապիկների որդեգիրը» ստեղծագործության հիման վրա։ Մուլտֆիլմի ստեղծման վրա
ծախսվել է 150 միլիոն դոլար։
1880-ական թվականների վերջում Աֆրիկայի ափի մոտ տեղի
է ունենում նավաբեկություն, որի արդյունքում փրկում է երիտասարդ զույգը փոքրիկ
երեխայի հետ։
Նրանք բնակություն են հաստատում ջունգլիներում ու նավի մնացորդներից
սարքում են խրճիթ։ Այդ ժամանակ Կերչակ ու Կալա գորիլլաների ձագին
սպանում է Սաբոր հովազը։ Հաջորդ օրը Կալա գորիլլան գնում է խրճիթ և տղային փրկում
Սաբոր հովազի ճանկերից։ Կալան տղային տանում է գորիլլաների մոտ և դառնում է նրա
մայրը՝ չնայած Կերչակի զայրույթին։ Կալան տղային անվանում է Տարզան («You’ll Be in My
Heart»)։
Անցնում
է մի քանի տարի։ Տարզանն ընկերանում է Թերեք երիտասարդ գորիլլայի ու Թանթոր փղի
հետ, թեև Տարզանը ֆիզիկապես թույլ է մյուս կենդանիներից և նրա համար դժվար է
մրցակցել ուրիշների հետ։ Սակայն Տարզանը չի հանձնվում և մեծանում է որպես ուժեղ ու
ճարպիկ տղամարդ։ Երբ խմբի վրա հերթական անգամ հարձակվում է Սաբոր հովազը, Տարզանն
սպանում է նրան ու ձեռք է բերում մեծ հեղինակություն ու փառք բոլորի մոտ, բացի
Կերչակից։
Ջունգլիներում
հայտնվում են մարդիկ. պրոֆեսոր Փորթերը դստեր՝ Ջեյնի հետ ժամանում է Աֆրիկա՝
որոնելու գորիլաներին։ Նրանց ուղեկցում է որսորդ Քլեյթոնը։ Տարզանը Ջեյնին փրկում
է կատաղած բաբուիններից։ Կերչակը գորիլաներին զգուշացնում է, որ պետք է հեռու մնալ
մարդկանցից։ Տարզանը դեմ է հանդես գալիս՝ ենթադրելով, որ ոչ մի վտանգ չկա։ Նա
գաղտնի վերադառնում է Ջեյնի մոտ, հանդիպում է պրոֆեսոր Փորթերի ու Քլեյթոնի հետ ու
ծանոթանում մարդկանց աշխարհն («Strangers Like Me»)։ Սակայն Տարզանը հրաժարվում է
հայտնել գորիլաների գտնվելու վայրը։ Մի քանի օր անց Անգլիայից գալիս է
նավ, որպեսզի վերցնի Ջեյնին ու նրա հորը։
Տարզանը
շատ է տխրում. նա չէր ցանկանում բաժանվել Ջեյնից, քանզի սիրահարվել էր նրան։
Դրանից էլ օգտվում է Քլեյթոնը՝ պահանջելով ցույց տալ գորիլլաների տեղը։ Տարզանը
մշակում է ծրագիր, թե ինչպես կարելի է շեղել Կերչակի ուշադրությունը և մարդկանց
տանել գորիլլաների մոտ։ Գորիլլաներն այլևս չեն ցանկանում շփվել Տարզանի հետ, այդ
պատճառով էլ նրան ոչինչ չի մնում անել, քան մարդկանց հետ գնալ Անգլիա («Two Worlds
Reprise»)։

Комментариев нет:
Отправить комментарий