вторник, 28 ноября 2017 г.

Թենիս...

Թենիս խաղում են 2-ով (անհատական) կամ 4-ով (զուգախաղ)՝ խոտածածկ, ավազակավային, արհեստական կամ փայտե ծածկույթով փակ կամ բաց խաղադաշտում՝ կորտում:
Խաղն սկսվում է սկզբնահարվածով՝ գնդակի մատուցումով: Մարզիկը կարող է 2 անգամ փորձել գնդակը ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտի սկզբնահատվածի՝ անկյունագծով իրեն հակադիր մասը: Այնուհետև խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մարզիկներից մեկը սխալվի և չկարողանա գնդակը վերադարձնել հակառակորդի կիսադաշտ:
Առաջին և երկրորդ գնդակները շահելիս մարզիկին տրվում է 15-ական միավոր, երրորդի դեպքում՝ 10 միավոր, իսկ չորրորդ գնդակը (10 միավոր) շահելիս մարզիկը շահում է գեյմը: Մեկ գեյմի ընթացքում սկզբնահարվածը կատարում է նույն խաղացողը, հաջորդ գեյմում՝ մյուսը: Խաղափուլը շահելու համար պետք է խաղալ ոչ պակաս, քան 6 գեյմ և մրցակցի նկատմամբ հասնել ոչ պակաս, քան 2 գեյմի առավելության: Գեյմերի 6 : 6 հաշվի դեպքում խաղացվում է լրացուցիչ գեյմ՝ թայ-բրեյկ: Հանդիպման ժամանակ 3-ից 2 և 5-ից 3 խաղափուլերում հաղթողը շահում է մրցախաղը:

Գնդակը

Թենիսի գնդակն ունի 57,6 գրամ քաշ և 6,51 սանտիմետր տրամագիծ։

Կորտը

Կորտը 40x20 մետր չափսերի սինթետիկ ծածկույթով, կավավազով կամ կանաչով ծածկված թենիսի խաղահրապարակ է, որը հավասար մասերի է բաժանվում ցանցով։ ցանցի բարձրությունը մեջտեղում հավասար է 91 սմ-ի, իսկ կողային մասերում`   106 սմ-ի։ Զուգախաղերի դեպքում խաղահրապարակի երկարությունը պետք է հավասար լինի 23,77x8,23 մետրի։

Թենիսի տարատեսակ է սեղանի թենիսը, որը խաղում են 2,7 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ սեղանի վրա:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...