Տնտեսագիտություն, հասարակական գիտություն, որի հետազոտության առարկան
արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման
օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական
օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը,
եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական
ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ
դիալեկտիկական միասնության մեջ։
Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։

Комментариев нет:
Отправить комментарий