Թունաքիմիկատները(պեստիցիդները)
քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են բույսերի և կենդանիների
վնասատուների ու հիվանդությունների,ինչպես նաև մոլախոտային բուսականության դեմ պայքարի
նպատակով:
Թունաքիմիկատները
կախված դրանց օգտագործման նպատակից դասակարգվում են.
Ինսեկտիցիդներ` վնասատու միջատների դեմ
պայքարի միջոցներ
Հերբիցիդներ`
մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցներ
Ֆունգիցիդներ`
բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ
Ռոդենտիցիդներ`
կրծողների դեմ պայքարի միջոցներ
Ավիցիդներ`
վնասակար միջատների ձվիկների և տզերի դեմ պայքարի միջոցներ
Բակտերիցիդներ`
ախտածին մանրէների դեմ պայքարի միջոցներ
Ալգիցիդներ`
ջրիմուռների դեմ պայքարի միջոցներ
Դեսիկանտներ`
բուսական օրգանիզմները չորացնող միջոցներ
Դեֆոլիանտներ`
բերքահավաքից առաջ տերևների հեռացման միջոցներ
Ֆումիգանտներ` փակ տարածքների (օրինակ
հացահատիկի պահեստարանների) վարակազերծման միջոցներ:
Վերջիններս թունավոր են
կենդանի օրգանիզմների համար և այդ պատճառով կարող են վտանգ ներկայացնել
մարդու առողջությունը և շրջակա միջավայրին:Առաղջության
համաշխարհային կազմակերպությունն, ըստ վտանգավորության աստիճանի,թունաքիմիկատները
դասակարգում է հետևյալ կերպ.
La
առավել վտանգավոր
Lb
շատ վտանգավոր
Ll
չափավոր վտանգավոր
Iii
բավարար վտանգավոր
U
քիչ վտանգավոր
Թունաքիմիկատների
վտանգավորությունը ավելի է արտահայտվում սխալ ընտրված թունաքիմիկատների կամ
դրանց գերքանակությամբ օգտագործման,ինչպես նաև ժամկետանց թունաքիմիկատների
օգտագործման դեպքում:Ուստի և պետք է խուսափել օգտագործել.
Արգելված
թունաքիմիկատներ (օրինակ`ԴՆՕԿ,ԴԴՏ,քլորոֆոս,լինդան,ալդրին,հեպտաքլոր
կապտաֆոլ,պարատիոն և այլն)
Ժամկետանց
թունաքիմիկատներ
Ոչ ճիշտ պահպանման
հետևանքով քայքայված թունաքիմիկատներ
Թունաքիմիկատների անվտանգ օգտագործումը
Թունաքիմիկատները
քիմիական նյութեր են` օժտված տոքսիկ (կենսասպան) հատկությամբ:Ուստի
թունավորումներից և բացասական այլ ազդեցություններից խուսափելու համար
անհրաժեշտ է դրանք կիրառել մեծ զգուշությամբ ու խելամտորեն`
պահպանելով ճիշտ օգտագործման բոլոր կանոնները:
Ձեռք բերում
Առաջին
հերթին պետք է ճիշտ որոշել խնդիր առաջացնող վնասատուն:Ցանկալի է
մասնագետ գյուղատնտեսի հետ խորհրդակցելուց հետո միայն գնել թունաքիմիկատի
համապատասխան տեսակը:
Գնել թունաքիմիկատը միայն կոնկրետ
խնդրի լուծման համար անհրաժեշտ քանակությամբ,խուսափել ավելցուկների
առաջացումից:Հնարավորության դեպքում գնել փոքր փաթեթներով` նախատեսված
մեկանգամյա օգտագործման համար:
Գնել միայն հատուկ
հավաստագիր ունեցող մասնագիտացված խանութներից և կազմակերպություններից
(գնելուց առաջ համոզվեք,որ վաճառողն ունի համապատասխան
թույլտվություն),ձեռք բերել միայն հայտնի արտադրող ֆիրմաների կողմից
առաջարկվող ժամանակակից նյութեր և պատրաստուկներ:
ԿԻՐԱՌՈՒՄ
Կիրառելուց առաջ
պետք է մեկ անգամ ևս մանրակրկիտ կարդալ և ուսումնասիրել պիտակների
բովանդակությունը:
Նախօրոք
պատրաստել անհրաժեշտ բոլոր սարքերն ու պարագաները
(ջուր,տարաներ,կշեռքներ,չափասարքեր,սրսկիչներ,ձեռնոցներ,օճառ ,սրբիչ և այլն ):
Չափազանց կարևոր է
կիրառումն իրականացնել սահմանված կարգով` հաստատված չափաբաժիններին
համաձայն:Սահմանված չափաբաժինների և մշակումների թվի խախտում չի
թույլատրվում կատարել.չափաքանակի գերազանցումը վնասում է բույսը և հողը,իսկ
պակաս լինելը` չի ազդում վնասակար օրգանիզմների վրա:
Չափելն ու խառնելը
պարտադիր իրականացնել ձեռնոցներով,երբեք չգործել անպաշտպան ձեռքերով:
Առավել վտանգավոր
թունաքիմիկատների չափման ժամանակ ձեռնոցներից բացի կիրառել նաև այլ
պաշտպանության միջոցներ` դիմակ,ակնոց,գոգնոց և այլն:
Չափելն
իրականացնել համապատսխան չափիչների,իսկ խառնելը` փայտիկի միջոցով,աշխատել
զգույշ,խուսափելով թափելուց կամ ցրելուց:
Թունաքիմիկատների
(հատիկավորված,փոշի,լուծույթներ, խտացրած գազեր) ներմուծումը թույլատրվում է միայն
հատուկ սարքավորումների` շալակի ձողով սրսկիչներ(
ֆումիգատորների և ապլիկատորների) միջոցով:Դրանք լինում են մեխանիկական, մարտկոցավոր
կամ մոտորային ( աշխատում են բենզինով):
Սրսկումից առաջ
անհրաժեշտ է ստուգել բոլոր սարքավորումների վիճակը, չի կարելի
օգտագործել ծորացող կամ գերլիցքավորված սարքավորումներ:
Պետք է
կարգավորել ցրող հարմարանքի աշխատանքը բանվորական լուծույթի ծախսի նորմայի
համաձայն` սրսկիչը ջրով լցնելու և փորձնական մշակում կատարելու
միջոցով:
Պետք է խուսափել
ավելների և խոզանակների օգտագործումից , անհրաժեշտ է օգտվել երկար ձող
ունեցող սրսկիչներից,որպեսզի լուծույթի կաթիլները չընկնեն մաշկի,աչքերի և
շնչառական օրգանների վրա:
Սրսկիչների
լիցքավորումը իրականացնել բացօթյա պայմաններում,ոչ քամոտ եղանակին,բնակելի
տներից և կենդանիներից ոչ պակաս,քան 200մ հեռավորության վրա:
Թունաքիմիկատներով
մշակումը ցանկալի է կատարել միայն առավոտյան մինչև ժամը 10:00 և երեկոյան 18:00
հետո, օդի համեմատաբար ցածր ջերմաստիճանի,արևի նվազ ճառագայթման և օդի
նվազագույն հոսանքի պայմաններում:Ամպամած եղանակին այդ աշխատանքները կարող
են կատարվել նաև ցերեկային ժամերին:
Ցանկալի է
թունաքիմիակտներով աշխատել մեկ ժամից ոչ ավել:
Թունաքիմիկատներով
մշակումը կատարելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել օրվա եղանակին,հատկապես
քամուն, ինչը կարող է անիմաստ դարձնել մշակումը` հեռացնելով թուանքիմիկատը
նպատակային վայրից,և անձրևից ,երբ որոշ նյութեր հեշտությամբ լվացվում են
անջրևաջրով:
Ջերմատներում
թունաքիմիկատներով մշակումը պետք է իրականացնել բոլոր մնացած աշխատանքների
ավարտից հետո, ջերմատունը պետք է կողպեքով փակել և կախել նախազգուշական
ցուցանակ:
Թունաքիմիկատներն
անհրաժեշտ է հատուկ զգուշությամբ կիրառել այն վայրերում,որտեղ մարդիկ
կան, հատկապես կանայք և երեխաներ քանի որ նրանց վրա կարող են ազդեցություն
գործել նաև այն թունաքիմիկատները,որոնք անվտանգ են չափահաս տղամարդու
համար:Այդ նպատակով պետք է ուշադիր հետևել ցրվող նյութի ուղղությանը:
Անհրաժեշտ է
հետևել որպեսզի մարդիկ կամ կենդանիները մուտք չգործեն դաշտ կամ ջերմատուն
թունանյութերի կիրառումից անմիջապես հետո` մինչև տվյալ թունաքիմիկատի
համար նախատեսված սպասման ժամկետի ավարտը:Այդ նպատակով պետք է
նախազգուշական նշաններով նշել թունաքիմիկատով մշակված տարածքը:
Թունաքիմիկատների հետ կատարվող աշխատանքների
վայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, խմելու ջուր,անասնակեր և տնային
գործածման առարկաներ:
Չի կարելի մշտապես
օգտագործել միևնույն նյութերը/ պատրաստուկները կամ նույն դասին պատկանող նյութերը/
պատրաստուկները,քանի որ վնասակար օրգանիզմները հարմարվում են դրանց:Ավելի լավ
արդյունքի հասնելու համար պետք է պարբերաբար փոխել թունքիմիկատները:
Անհատական պաշտպանիչ միջոցներ
Օրգանիզմը շնչառական
օրգանների,մաշկի,լորձաթաղանթի միջոցով թունաքիմիկատների ներթափանցումից
պաշտպանելու համար թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել
անհատական պաշտպանության միջոցներով,քիմիական նյութերի նկատմամբ կայուն
ձեռնոցներ,շնչադիմակ կամ հակագազ` ածխային ֆիլտրով,ցողարկման համար նախատեսված
թեթև արտահագուստ /գոգնոց,հատուկ երկարաճիտ կոշիկներ,պաշտպանիչ ակնոցներ:
Աշխատանքի
ընթացքում անձնական պաշտպանության միջոցներ կրելը դեռ բավարար չէ:Անհրաժեշտ է նաև
պահպանել անձնական հիգիենան:
Թունաքիմիկատների
հետ աշխատանքի ժամանակ չի կարելի սնունդ ընդունել,խմել,ծխել, հանել
անհատական պաշտպանիչ միջոցները:
Աշխատանքային
ընդմիջման ժամանակ ուտելուց,խմելուց կամ ծխելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերն ու
դեմքը օճառով լվանալ:
Սննդի ընդունման և
հագուստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա:
Աշխատանքներն ավարտելուց հետո պաշտպանիչ
միջոցները ենթակա են մաքրման:Չհանելով ձեռքներից` լվանալ ռետինե ձեռնոցները նախ
վնասազերծող միջոցներով (կալցինացված սոդայի 3-5% լուծույթ,կրակաթ),ապա` ջրով
և տնեսական օճառով,հետո հանել պաշտպանիչ ակնոցները,շնչադիմակը,կոշիկները և
կոմբինեզոնը,նորից լվանալ վնասազերծող լուծույթով և ջրով,որից հետո հանել
նաև ձեռնոցները:Շնչադիմակների և հակագազերի դիմային մասերը ախտահանում
են 0.5% -ոց կալիումի պերմանգանատի լուծույթի (մարգանցովկա) կամ սպիրտի մեջ
թաթախված բամբակի տամպոնով:Գործիքների լվացման համար ջրին ավելացնում են
քացախ կամ օգտագործում են օճառաաղային լուծույթ
Ձեռնոցները
լվանալ հանելուց առաջ:Աշխատել չդիպչել հանված ձեռնոցներին անգամ եթե դրանք
արտաքինից մաքուր են թվում:Հնարավոր է ձեռնոցները դեռ իրենց վրա թունավոր
նյութի մնացորդներ ունենան:
Չի կարելի արտահագուստը և հատուկ կոշիկները
հագնել աշխատանքից հետո:Այն պետք է պահել մնացած հագուստներից առանձին:
Չի
կարելի անձնական պաշտպանության միջոցները պահել
թունանյութերի կողքին:
Աշխատանքներն
ավատելուց հետո պետք է նորից հիմնովին լվացվել, բերանը ողողել:
Փոխադրում,
պահեստավորում և պահպանում
Տնային
տնտեսության պայմաններում թունաքիմիկատները պետք է պահել դրանց համար հատուկ
նախատեսված ապահով,չոր տեղում` առանձին պահարաններում, հեռացնելով կրակից ու
արևի ուղիղ ճառագայթներից,ինչպես նաև հեռու տնտեսության բնակելի
մասից,ցանկալի է փակի տակ:
Թունանյութի
տարայի բացման համար արգելվում է օգտագործել կայծ առաջացնող գործիքներ և հարմարանքներ:Պահպանման
վայրում ագելվում է ծխելը և բաց
կրակից օգտվելը, ցանկալի է ունեալ հակահրդեհային
միջոցներ (արկղերով հող կամ ավազ):
Հեղուկ և
փոշենման(հատիկավորված,փոշի) պատրաստուկները պետք է պահել առանձին ( տարբեր
դարակաշարերում):
Թունաքիմիկատները
պետք է միշտ պահել իրենց սկզբնական տարայի մեջ` հետևելով տարայի
ամբողջականությանը,դրա խախտման դեպքում պատրաստուկները անմիջապես
վերցնել պիտակավորված հատուկ տարայի մեջ:
Արգելվում է պահել
թունաքիմիկատները կամ դրանցով մշակված սերմերը սննդամթերքի հետ նույն տեղում
կամ թունաքիմիկատներից հետո այդ նույն տարածքը օգտագործել
սննդամթերքի, անասնակերի,տնտեսական և կենցաղային նշանակության տարբեր
առարկաների պահպանման համար:
Չի կարելի պահել թունաքիմիկատները սովորաբար
ըմպելիքների համար նախատեսված շշերի մեջ կամ սննդի տուփերի մեջ` բացառելու
համար սննդի փոխարեն դրանց սխալմամբ օգտագործումը:
Արգելվում է
թունաքիմիկատները,սարքավորումներն ու հատուկ հանդերձանքը թողնել
չփակված,առանց հսկողության կամ բաց երկնքի տակ:
Թունաքիմիկատները
պետք է պահել երեխաներից հեռու,երբեք թույլ չտալ նրանց մասնակցել
կիրառման աշխատանքներին կամ գտնվել նույն վայրում:
Комментариев нет:
Отправить комментарий