понедельник, 27 ноября 2017 г.

Դինո Բուցատի Առնետները...

Պատվածքը առնետների և կատուների մասին էր: Մի օր հերոսներից մեկի տան կտուրում ձայն է լսվում: Մտածում է, որ առնետներ են: Առավոտյան նա իր հորը ասում է, մեր տանը առնետներ կան, սակայն հայրը ասում է, որ այդպիսի բան չի կարող լինել:
Առնետը կենդանու տեսակ է, մենք բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի մասին:
Վախ... Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն, թե՞ հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ:
Ծնված օրից մարդիկ ունենում են տարատեսակ վախեր: Մենք ենք մեր համար ստեղծում բարդություններ, դրանցից մեկն էլ վախն է: Դա առաջանում է մանկուց: Փոքր տարիքում մենք չհասկանալով` վախենում ենք և դա էլ հետևանքներ է թողնում: Բոլոր վախերը հաղթահարելի են, ուղակի պետք է փորձենք հաղթահարել դրանք:


Այստեղ խոսվում է մարդկանց այն տեսակի մասին, ովքեր վախենում են: Ինչի՞ց: Առնետի՞ց: Ոչ, նրանք վախենում են` իրենք էլ չգիտակցելով` ինչից: Այստեղ առնետները հասկանալով, որ մարդկանց վախը կարող են օգտագործել ի օգուտ իրենց, այդպես էլ վարվում են: Պետք է թույլ չտանք, որ դիմացինը իմանա մեր վախերի մասին, որովհետև այն մեր դեմ կօգտագործեն: Եվ հիշենք, որ մարդկանց վախի պատճառով առնետները բազմացան: Արդեն ուշ էր որևէ բան փոխելու համար: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հաղթահարենք մեր մեջ եղած վախերը, որոնք ուղակի մեզ խանգարում են ապրել, այնպես, ինչպես ցանկանում ենք:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...