вторник, 28 ноября 2017 г.

Լուսանկարչություն...

Լուսանկարչություն բառի համարժեքը՝ photography (հուն phōtos՝ լույս և γραφή՝ գծային պատկերում, նկարչություն) կիրառության մեջ է մտել Սըր Ջոն Հերշելի Լոնդոնի Թագավորական Միությունում կարդացած դասախոսության շնորհիվ 1839 թվականի մարտի 14-ին։ Սակայն նույն թվականի փետրվարի 25-ին գերմանական «Վոսիշե Ցայտունգ» (Vossische Zeitung) թերթում հրատարակված հոդվածում գերմանացի աստղագետ Յոհան ֆոն Մեդլեռը օգտագործել էր այդ բառը։Հայտնի է նաև, որ դեռևս 1834 թվականին լուսանկարչության անկախ հայտնագործող Անտուան Հերկյուլ Ֆլորանսն իր պրոցեսն անվանել է ֆոտոգրաֆիե (ֆրանսphotographie):
Լուսանկարիչներ
Թերթերի և ամսագրերի լուսանկարիչ-թղթակիցները լուսանկարում են ամենատարբեր իրադարձություններ՝ մարզական մրցումներից մինչև քաղաքական ցույցեր և նույնիսկ ռազմական գործողություններ, իսկ հրատարակման համար ընտրում են ամենահետաքրքիր լուսանկարները: Լուսանկարիչ-թղթակիցները լրագրողներ են, ովքեր իրադարձությունները մեկնաբանում են լուսանկարներով:
Ստուդիական լուսանկարիչները, սովորաբար, դիմանկարներ են կատարում կամ աշխատում են բնատիպարների (մոդելներ) հետ: Այս մասնագիտության լուսանկարիչները հատկապես ուշադրությամբ են վերաբերվում լուսանկարի համադրությանն ու լուսավորությանը: Նրանց լուսանկարները պարբերաբար հայտնվում են ամսագրերում և ազդագրերում:
Գիտական և բժշկական լուսանկարներ ստանալու համար կիրառվում են գիտանմուշների և գիտափորձերի լուսանկարման հատուկ եղանակներ: Նյութերի կամ բջիջների կառուցվածքը լուսանկարելու համար լուսանկարչական ապարատն ամրացվում է մանրադիտակին: Աստղագիտական հետազոտությունների համար տիեզերական մարմինները լուսանկարում են տիեզերքից, իսկ երկնային լուսատուները՝ խոշոր աստղադիտակների օգնությամբ:
Լուսանկարիչներից հայտնի էին Ջ. Կամերոնը, Պ. Լանժը, Ս. Բիթոնը, Ժ. Կարտյե-Բրեսսոնը, Ռ. Քեյփը, հայերից` Հ. Քարշը, Նեմրութը, Ա. Քոչարը, Ա. Գյուլերը և ուրիշներ:



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...