Հետազոտվող առարկաների իդեալականացված հատկությունները կամ
ձևակերպվում են աքսիոմների տեսքով, կամ թվարկվում են նրանց համապատասխան
մաթեմատիկական օբյեկտները, որից հետո տրամաբանական եզրակացության խիստ կանոններով
այդ հատկություններից դուրս են բերվում այլ ճշմարիտ հատկություններ (թեորեմներ)։
Այդ տեսությունն վերցրած ձևավորում է հետազոտվող օբյեկտի մաթեմատիկական
մոդելը։ Այսպիսով, նախնականորեն, ելնելով տարածական և քանակական
հարաբերակցություններից՝ մաթեմատիկան ստանում է առավել աբստրակտ
հարաբերակցություններ, որոնց ուսումնասիրությունը նույնպես հանդիսանում է
ժամանակակից մաթեմատիկայի առարկան։
Ավանդաբար մաթեմատիկան բաժանվում է տեսականի, որը կատարում է
ներմաթեմատիկական կառուցվածքների խորացված վերլուծություն և կիրառականի, որը
տրամադրում է իր մոդելները այլ գիտությունների և ինժեներական
ուսումնասիրությունների, ընդ որում, նրանցից մի քանիսը զբաղեցնում են
մաթեմատիկային սահմանակից դիրքեր։ Մասնավորապես, ձևական տրամաբանությունը մաթեմատիկական
գիտությունների մաս լինելուց բացի կարող է դիտարկվել նաև որպես փիլիսոփայական
գիտությունների մաս։ Մեխանիկան և՛ ֆիզիկա է, և՛
մաթեմատիկա։ Ինֆորմատիկան, համակարգչային տեխնոլոգիաներն ու ալգորիթմիկան
վերաբերում են ինչպես ինժեներիային, այնպես էլ մաթեմատիկական գիտություններին
ևս։
Комментариев нет:
Отправить комментарий