Պատմություն գիտությունների ոլորտ,
ինչպես նաև հումանիտար գիտություն, որի ուսումնասիրության առարկան ընդգրկում է
մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերը, կյանքի
կազմակերպումը անցյալում։
Ավելի
նեղ իմաստով պատմությունը գիտություն է, որն ուսումնասիրում է բոլոր հնարավոր
աղբյուրները անցյալի մասին՝ պատճառահետևանքային կապը վերականգնելու, պատմական
ընթացքն ընկալելու, փաստերը նկարագրելու և իրադարձությունների մասին կարծիքներ
կազմելու համար։
Պատմությունը
սկզբում կրել է նկարագրական բնույթ, ուսումնասիրության անմիջական առարկան եղել են
մարդկության անցյալում տեղի ունեցած իրադարձությունների արտաքին երևույթները,
գլխավոր ուշադրությունը դարձվել է պատմական, քաղաքական իրադարձությունների
շարադրանքին։ Միայն 19-րդ դարում պատմագիտությունը դարձել է կյանքը՝ իր որոշակի և
բազմազան դրսևորումներով (մարդու ծագումից մինչև ժամանակակից վիճակը)
ուսումնասիրող գիտություն։
Комментариев нет:
Отправить комментарий