Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գրականություն. Показать все сообщения

среда, 24 октября 2018 г.

Կոմիտաս.

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա - հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։

Կոմիտասի անվան թանգարան-ինսիտուտ.

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտը միտված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։

четверг, 13 сентября 2018 г.

Հարցեր և առաջադրանքներ․․․Հրանտ Դինք <Երկու մոտ ժողովուրդ,երկու հեռու հարևան>․․․

1․Հրանտ Դինք(արևմտահայերեն գրությամբ՝Հրանդ Տինք,թուրքերեն՝Hrant Dink):Ծնվել է Թուրքիայի(Ստամբուլ) Մալաթիա նահանգում 1954թ․ սեպտեմբերի 15-ին։Մահացել է 2007 թ․ հունվարի 19-ին 52 տարեկան հասակում։
2․Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում։Իմ կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր էր։

четверг, 24 мая 2018 г.

Հաշվետվություն․․․

Հայոց լեզու
Գրականություն
Նախագծային բլոգ
Իմ կարծիքով գրականություն առարկայից գնահատականս պիտի լինի 8(հաշվի եմ առնում նաև իմ նախագծային բլոգը և դասարանային քննարկումները), իսկ հայոց լեզվից 7։

суббота, 19 мая 2018 г.

Թավշյա հեղափոխություն․․․


Թավշյա հեղափոխություն կամ սիրո և համերաշխության հեղափոխություն
Վայր՝ Երևան; Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Իջևան, Աշտարակ, Արմավիր, Գավառ, Փարաքար և այլ բնակավայրեր։
Պատճառ՝ Սերժ Սարգսյանի հավակնությունները ՀՀ վարչապետի պաշտոնին, նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու  ժամանակ վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։

четверг, 17 мая 2018 г.

Մարդ-դրամ․․․


Մարդը կամ հակառակ
Ոմանք <<մարդ>> բառը կարդում են հակառակ՝ <<դրամ>>։ Կա մարդկանց տարբեր տեսակներ։ Մարդիկ հիմա սկսել են ավելի շատ պաշտել նյութականը, քան հոգևորը։Դրա համար մեր հասարակության մեծ մասը դարձել են գումարի գերիներ։  

вторник, 15 мая 2018 г.

Ջորջ Օրվել․․․Անասնաֆերմա․․

Օրվելը գիրքը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակ քննարկում է տոտալ ռեժիմների պայմաններում անհատականության  ոչնչացման գործընթացը։

вторник, 10 апреля 2018 г.

Ծաղկած գարուն․․․

Գարուն էր։Շուրջ բոլորս ծաղկած էր։Բոլորը ուրախ էին։Գարնանը ասես նոր շունչ է գալիս քաղաքի վրա։ Գարնանը մարդիկ փոխվում են։ Նրանց տրամադրությունը՝  ևս։Գարունը գեղեցիկ է...Գարունը ինքնին ուրախ եղանակ է...Գարունը...գարունը...այնքան կարելի է  խոսել գարնան մասին։Քայլում էի...մտածում էի...ինչքան ուրախ են մարդիկ...Մտածում եմ, որ կարող է մի վայրկյանում մարդկանց ուրախությունը վերածվել տխրության,երբ եղանակը փոխվի։ 

четверг, 22 февраля 2018 г.

Լռության ձայնը․․․

Ուզում եմ լսել լռության ձայնը...
Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևնույն ժամանակ հաճելի ձայնը։
Շուրջս լուռ է...Լռությունը և ես...Եվ այդ լռոթյան մեջ մի վախ կա։ Լռությունը տխուր է...
Հանգստություն է իջնում վրաս։
Դժվար թե լռության ձայնից բարձր ձայն լսել։ Լռության ձայնը խլացնում է և զարմացնում։

понедельник, 19 февраля 2018 г.

Սիրում եմ անձրևն իր բոլոր գույներով

Անձրև․․․իմ կարծիքով, տարբեր եղանակների անձրևը տարբեր զգացումներ է փոխանցում։ Աշնան և գարնան անձրևը ես շատ եմ սիրում։ Ես սիրում եմ ամառային անձրևը։ Երբ շոգից հետո սկսում է զայրանալ երկինքը։

понедельник, 12 февраля 2018 г.

Ինչպես էի շներ վաճառում․Յարոսլավ Հաշեկ․․․

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Դուր եկավ տղայի մտածելակերպը, որ սկզբում հետաքրքրվում էր խոշոր կենդանիներով՝ ուղտերով և ամեն տեսակ փղերվ, իսկ հետո հետաքրքրեցին ձիերը և կովերը։
Ինձ դուր եկավ, այն հատվածը, որտեղ տղան օձ է գտնում և ուզում է գցել հորաքույր Աննայի անկողնու մեջ, որովհետև տանել չի կարողանում նրան։ Ինձ կերպարները դուր եկան։ Հումորային պատմվածք էր։

суббота, 10 февраля 2018 г.

Ակսել Բակունց Մթնաձորի չարքը․․․

Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել  վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։

среда, 7 февраля 2018 г.

Իմաստուն ծերունին...

Իմ կարծիքով այս առակի մեջ շատ իմաստ կար։Ինձ շատ դուր եկավ առակը։ Առակում ասվում էր, որ տղան դժբախտ է,բայց չէր ասվում թե ինչու։ Ինձ թվում է, որ ծերուկը ճիշտ է։ Անկախ ամեն ինչից պետք չէ չարանալ։ Ծերուկը ջրի և աղի օրինակով բացատրեց տղային, որ պետք չէ չարանալ։Չէ՞ որ միշտ մթության մեջ մի լույս վառվում է։

вторник, 30 января 2018 г.

Երջանկությունը կփրկի աշխարհը․․․

Կար մի իմաստուն ուսուցիչ։Նա առանց պատճառի միշտ ուրախ էր։Նույնիսկ մահանալիս նա անհոգ ծիծաղում էր։  Սովորողներից մեկը հարցրեց.
-Ուսուցի՛չ, ինչպե՞ս է, որ Դուք միշտ ուրախ եք, անգամ ձեր մահվան օրը։ Ուսուցիչը պատասխանեց.
-Երբ ես 17 տարեկան էի, ունեի մի Վարպետ։Նա միշտ ուրախ էր։Ես նույնը հարցրեցի նրան։Նա պատասխանեց.
-Ամեն առավոտ արթնանալիս ես ինքս եմ ընտրել՝ ուրա՞խ լինել, թե՞ տխուր։Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ է։

воскресенье, 10 декабря 2017 г.

Շրջապտույտ

Չկանք...
Ծնվում ենք,
Միայնակ նկարվում։
Մեծանում ենք,
Երկուսով նկարվում:
Ծերանում ենք,
Միայնակ նկարվում:
Ու հետո 
Կրկին 
Չկանք։

воскресенье, 3 декабря 2017 г.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն...

Գրականություն
Ով է ավելի հզոր-չեմ կատարել
Փոքրիկ դրախտ: Խուլիո Կորտասար-կատարել եմ
Քննարկել բլոգային պատումները: Սուսան Հովհաննիսյան «Անձրև»-Դասարանային աշխատանք
Քննարկել Լամա Գետրուլ Ռինպոչեի մտքերը.-Դասարանային աշխատանք
Նոբելյան մրցանակակիր Ջոն-Դասարանային աշխատանք
Կուզեի լինել.Ռաբին Դրանաթ Թագոր-կատարել եմ
Առնետները: Դինո Բուցատի-կատարել եմ

понедельник, 27 ноября 2017 г.

Դինո Բուցատի Առնետները...

Պատվածքը առնետների և կատուների մասին էր: Մի օր հերոսներից մեկի տան կտուրում ձայն է լսվում: Մտածում է, որ առնետներ են: Առավոտյան նա իր հորը ասում է, մեր տանը առնետներ կան, սակայն հայրը ասում է, որ այդպիսի բան չի կարող լինել:
Առնետը կենդանու տեսակ է, մենք բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի մասին:
Վախ... Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն, թե՞ հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ:

Ռաբին Դրանաթ Թագոր Կուզեի լինել...

Իմ կարծիքով բանաստեղծությունը հենց հեղինակի մասին էր: Նա ուզում էր սկզբում դառնալ մանրավաճառ, որպեսզի ամբողջ օրը թափառեր: Հետո ուզում էր պարտիզպան լինել, որ մշակեր իր պարտեզը: Իսկ վերջում պահապան էր ցանկանում դառնալ, որպեսզի ամբողջ գիշեր քայլեր փողոցներով: Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը:

воскресенье, 12 ноября 2017 г.

Ձմռան տոները...

Ձմե՞ռ…Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը վատ եղանակ է: Հիմա կմտածեք բոլոր երեխաների նման ես էլ եմ սիրում խաղալ ձյունով: Բայց ես չեմ սիրում խաղալը, ես սիրում եմ հենց ձյունը ինքնին, ձնով ծածկված տանիքները, ծառերը, շրջակայքը: Սպիտա՜կ, գեղեցի՜կ, հանդա՜րտ…Եվ պարզապես՝ սպիտակ ու մաքուր:
Ձյան փաթիլների մեջ կա համ ու հոտ, կա գեղեցկություն, խորհրդավորություն ինչպես աշնան անձրևի մեջ: Բացի այդ ես սիրում եմ Ամանորը: Սիրում եմ զարդարված եղևնին, գույնզգույն խաղալիքները, գեղեցիկ և գունավոր լույսերը, լավ ու պայծառ տրամադրությունը, աստղային երազներն ու արևային մարդկանց այդ ցրտաշունչ ձմռանը:

четверг, 9 ноября 2017 г.

Փոքրիկ դրախտ.Խուլիո Կորտասար...

Ստեղծագործությունը այն մասին էր, որ մարդիկ երջանկանում են ոչ թե ոսկե ձկներով, այլ նրանք իրենց ներշնչել էին: Այսինքն` պետք չէ փնտրել ինչ-որ բան երջանկանալու համար, այլ պետք է ներշնչվել, որ դու երջանիկ ես: Այդ մարդիկ այնքան լավատես էին, որ ամեն ինչի մեջ լավն էին տեսնում: Այս պատմվածքը միջին խավի մասին էր:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...