четверг, 22 февраля 2018 г.

Լռության ձայնը․․․

Ուզում եմ լսել լռության ձայնը...
Մարդիկ չգիտեն որ լռությունը լուռ չէ, այն խոսում է։ Երբ լռում ենք լսում ենք լռության տարօրինակ, բայց միևնույն ժամանակ հաճելի ձայնը։
Շուրջս լուռ է...Լռությունը և ես...Եվ այդ լռոթյան մեջ մի վախ կա։ Լռությունը տխուր է...
Հանգստություն է իջնում վրաս։
Դժվար թե լռության ձայնից բարձր ձայն լսել։ Լռության ձայնը խլացնում է և զարմացնում։

Երբեմն խոսքերը չեն կարող ասել այն, ինչ ուզում է ասել մարդը։
Սովորաբար մենք մեր վարքագծով, պահվածքով և լռությամբ ասում ենք ավելի շատ բան, քան կարող ենք ասել բառերով։
Մենք կարող ենք ասել շատ կարևոր ու խելացի խոսքեր, հասկանալ, թե որն է ճիշտ գործողությունը և մեր իմացածով կիսվել շրջապատի հետ: Բայց միայն ասելը և հասկանալը դեռ շատ քիչ է, մենք պետք է կարողանանք գործնականում կատարել մեր ասած ու հասկացած բաները:
Իհարկե, խոսելը նույպես կարևոր է՝ երբ խոսքն ու գործը համաչափ են ընթանում:
Խոսելը հեշտ է, իսկ գործելը՝ ոչ միշտ: Փորձիր կիրառել քո լսած ու ասած ճիշտ բաները ու այնպես արա, որ դրանք հավասարակշռված լինեն:
Այդ ժամանակ խոսքերը կլինեն արժեքավոր, քանի որ դրանց կիրառումը կստիպի չչափազանցնել ու ասել այն, ինչ կարևորն ու առաջնայինն է:

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...