среда, 11 октября 2017 г.

Շարադրություն...


Աշուն էր

Ես շատ եմ սիրում աշունը, հատկապես՝ աշնան անձրևները։ Աշունը շատ գեղեցիկ է։ Սիրում եմ, երբ անձրևի տակ մեքենայով  ճամփորդում եմ, երբ անձրևը կաթիլ-կաթիլ հոսում է ապակու վրայով։ Այդ պահին ինձ թվում է՝ անձրևը թափվում է ինձ վրա, և ես դրանից հաճույք եմ ստանում։ Ես սիրում եմ նաև, երբ քայլում եմ անձրևի տակ, մենակ ես․․․Ուրիշ ոչ-ոք․․․Ես ու իմ մտածմունքները։ Հիմա ձեզ թվում է, որ ես տարօրինա՞կ եմ...Գուցե ես մի փոքր տարօրինակ եմ: ՈՒղղակի ես հանգստանում եմ անձրևի տակ քայլելով։ Սիրում եմ նաև անձրևի ժամանակ նստել տանը, թեյ խմել և գիրք կարդալ։ Ես այս պահին կարդում եմ շատ հետաքրքիր  մի գիրք, որը կոչվում է <<Ջեյն Էյր>>։Դեռ մի քանի էջ եմ կարդացել․․․Բայց շատ եմ հավանել․․․



Սիրում եմ անձրևից հետո եկող ցուրտը…Սիրում եմ մռայլ եղանակը...

Ես մի պատմություն եմ ուզում պատմել:
  Քայլում եմ դեղնած այգում: Շուրջբոլորս ամայություն է, քարացած լռություն, միայն տեղ-տեղ քամին է սուլում ու ծառից պոկում չհանձնվել ցանկացող , բայց և պայքարելուց հոգնած տերևները: Չնայած ի՞նչ եմ խոսում, լռությունը ամենևին էլ քարացած չէ, չէ° որ ես, քայլելով չորացած տերևների վրայով, խախտում եմ լռությունը: Խուլ խշշոցը տարածվում է շրջակայքում՝ հնչեցնելքվ աշնանային տխուր մեղեդի: Ահա հաջորդ տերևը, որը օրորվելով վայր ընկավ: Ինչքա՜ն կյանք է եղել նրանում, ինչքա՜ն գեղեցկություն, ինչքա՜ն ապրելու ցանկություն: Չէ՞ որ դա կյանքի օրենքն է: Մարդու կյանքը նույնպես տերևի նման է,: Մարդը նույնպես ցանկություն ունի ապրելու, բայց մի օր… Ակամայից քայլերս  արագացնում եմ՝ մոտալուտ անձրևի գալուստը զգալով: Չգիտես ինչո°ւ , փորձում եմ փախչել: Մի րոպե կանգ առա և մտածեցի…<<Բայց մի րոպե... ինչի՞ց եմ փախչում, կամ ինչռ՞ւ եմ փախչում>>: Կմրսե՞մ, դե ոչինչ, չէ՞ որ ես սիրում եմ անձրևը:
Անձրևը...աշնան անձրևը… Հիմա կմտածեք՝ ի՞նչ տարբերություն, անձրևը անձրև է, լինի դա աշնան, ամռան թե գարնան: Բայց չէ՝, այն տարբերվում է: Աշնան անձրևի մեջ խորհրդավորություն կա, աշնան անձրևի մեջ մի ամբողջ աշուն կա: Ու մեկ էլ այդպիսինն է  գարնան առաջին անձրևը:

Ես, միևնույնն է,  շարունկաում եմ քայլել…Քայլել ու մտածել…Մտածել աշխարհի մասին…Մտածել մարդկանց մասին…

Ինչքա՜ն գեղեցիկ երևույթներ են կատարվում մեր շուրջը, պարզապես մեզ մնում է հասկանալ և գնահատել դրանք...

1 комментарий:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...