Անձրև․․․իմ կարծիքով, տարբեր եղանակների անձրևը տարբեր զգացումներ է փոխանցում։ Աշնան և գարնան անձրևը ես շատ եմ սիրում։ Ես սիրում եմ ամառային անձրևը։ Երբ շոգից հետո սկսում է զայրանալ երկինքը։
Սիրում եմ աշնանային ու գարնանային գիշերների անձրևը` փոփոխական, երբեմն
սպասված, հաճելի, լուսնային, հանգստացնող, ցուրտ, երկարատև, մտածելու տեղիք տվող
անձրևը: Սրա հետևանքը երևում է առավոտյան, երբ պատուհանից նայում ու տեսնում եմ
ինչ-որ ջրափոսեր, որոնք ցամաքում են մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ ինչքան
ուզում ես ման արի ջրերի միջով , միևնույնն է, ոչ ոք քեզ ոչինչ չի ասի, որովհետև
այդ ասողն էլ է ստիպված քայլում նույն տարածքով: Երբ անձրև է գալիս, իր հետ բերում
է բոլորի մուսան: Ու բոլորը սկսում են ստեղծագործել հենց այն ժամանակ, երբ անձրև է
գալիս: Այդ սովորությունը, կարծում եմ, ինձ չի վերաբերում, բայց ծանոթներիցս
շատերն այդպիսին են: Ես անձրևի
ժամանակ վերցնում եմ մի բաժակ թեյ, նստում եմ պատուհանի մոտ և մտածում։
Սիրում եմ նաև արևային անձրևը`
գունավոր, ուրախ, հետաքրքիր, տարօրինակ, տարբերվող անձրևը: Այս անձրևը հաճախ չի
պատահում, բայց կարող եմ ասել, որ սպասված է: Սրա ձայնը ինչ-որ ուրախ ու թեթև
երաժշտության է նմանվում: Հետո ծիածան` փոքրերին ու մեծերին հետաքրքրող
երևույթներից մեկը` արևային անձրևից հետո: Այս անձրևի տակ քայլելը տրամադրությունդ
բարձրացնում է: Ես շատ եմ սիրում քայլել անձրևի տակ։Ի տարբերություն առաջինի`
սրանից հետո ջրափոսեր ավելի քիչ են գոյանում, ավելի քիչ հետքեր են թողնում: Այս
անձրևը մի առանձնահատկություն ունի` ցերեկն է տեղում: Դե, էլ ի՞նչ արևային անձրև՝
առանց արևի:
Լավ բան է անձրևը. սիրում եմ, երբ անձրև է
գալիս: Չգիտես ինչու, մտածելու տեղիք է տալիս անձրևը, մանավանդ, երբ
տրամադրությունդ այնքան էլ հիանալի չէ:Երբ
անձրև գա, միասին կգնանք թափառելու, զբոսնելու: Կքայլենք ու կմտածենք ,կվազենք
ջրափոսերի մեջ, կխաղանք միասին:
Լավ բան է անձրևը. սիրում եմ, երբ անձրև է գալիս: Չգիտես ինչու, մտածելու տեղիք է տալիս անձրևը, մանավանդ, երբ տրամադրությունդ այնքան էլ հիանալի չէ:Երբ անձրև գա, միասին կգնանք թափառելու, զբոսնելու: Կքայլենք ու կմտածենք ,կվազենք ջրափոսերի մեջ, կխաղանք միասին:
Комментариев нет:
Отправить комментарий