Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից
մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի
(անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը,
որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով
փոխհատուցում ստանալու հետ։
Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն
է ձեռք բերում ստանալ շահույթ։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի
կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական
կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության
ապահովման համար։
Комментариев нет:
Отправить комментарий