Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի
խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ
92%-ը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում են
21 առևտրային բանկեր 405 մասնաճյուղերով։
Ցուցանիշներ
2010 թվականի
դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 318,9 միլիարդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 1 տրլն. 560 միլիարդ դրամ, ընդհանուր
պարտավորությունները՝ 1 տրլն. 241 միլիարդ դրամ։ Բանկային համակարգի ակտիվների
56.9%-ը (կամ 888.6 միլիարդ դրամը) բաժին է ընկնում տնտեսությանը տրամադրած վարկերին (վարկերի 96.9%-ը բաժին է ընկնում «ստանդարտ» դասի վարկերին),
իսկ պարտավորությունների 54.2%-ը (կամ 673.1 միլիարդ դրամը) կազմում են ֆիզիկական և
իրավաբանական (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) անձանցից ներգրաված միջոցները,
կապիտալի կազմում (փաստացի լրացված) կանոնադրական հիմնադրամի մեծությունը կազմում է
203.8 մլրդ.դրամ։ 31.12.2010 թվականին դրությամբ բանկայի համակարգը ապահովել է
30.2 միլիարդ դրամ զուտ շահույթ, շահութաբերությունը ըստ ակտիվների (ROA տարեկանացված) կազմել է 2.2%, շահութաբերությունը ըստ
կապիտալի (ROE տարեկանացված)`
10.7%: ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածությունը գնահատվում է ցածր. կենտրոնացվածության Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցը ՀՀ
բանկային համակարգում 31.12.2010 թվականի դրությամբ ըստ ընդհանուր ակտիվների կազմում
է 0.067, ըստ ընդհանուր պարտավորությունների` 0.069, ըստ ընդհանուր կապիտալի՝
0.065։
Комментариев нет:
Отправить комментарий