Բանկ՝ (իտալերերն Banco բառից, որը նշանակում է սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները) ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։
Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։
Կենտրոնական Բանկ
Կենտրոնական բանկ՝ երկրի կամ երկրների խմբի վարկային համակարգի գլխավոր կարգավորող օրգան է։ Կենտրոնական բանկերը տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ ժողովրդական, ազգային, պետական, պահուստային։
Ծագում
Կենտրոնական բանկերը պատմականորեն ծագել են որպես մասնավոր կամ պետական բանկեր, որոնք թողարկում էին բանկային տոմսեր և ունեին իրենց մշտական հաճախորդները։ Գրեթե բոլոր պետություններում կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես պետական կամ պետության կողմից լիազորված մարմին, որը կարգավորում է բանկերի, ինչպես նաև ընդհանուր առմամբ՝ ֆինանսավարկային համակարգի գործունեությունը և հանդիսանում է պետության հիմնական ուղեցույցը՝ վարկային համակարգում իրականացվող պետական տնտեսական քաղաքականության գործում։ Կենտրոնական բանկերի գործունեության հիմնական կազմակերպաիրավական տեսակներն են.
- միացյալ (ունիտար) կենտրոնական բանկ,
- բաժնետիրական կենտրոնական բանկ,
- անկախ բանկերի համակարգ:
Комментариев нет:
Отправить комментарий