четверг, 1 февраля 2018 г.

Սպարապետություն,հազարապետություն,ասպետություն,մաղխազություն

Սպարապետությունզինված ուժերը կառավարող արքունի գործակալություն հին և միջնադարյան Հայաստանում։ Գործակալը՝ գլխավոր հրամանատարը, կոչվել է սպարապետ։ 4-5-րդ դարերին սպարապետությունը ժառանգաբար վարել են Մամիկոնյանները։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո սպարապետությունը պահպանել է իր իրավունքները և զգալի դեր խաղացել մարզպանական Հայաստանի կառավարման գործերում։ Հայկական ռազմական ուժերը կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպարապետությունը պայքարել է երկրի ինքնուրույնության համար, գլխավորել Սասանյան Պարսկաստանի դեմ բռնկված հայ ազատագրական շարժումները (450-451, 481- 484 և այլն)։ 9-11-րդ դարերին Սպարապետություն վարել են Բագրատունիների, ապա՝ Պահլավունիների ներկայացուցիչները։ Կիլիկյան Հայաստանում սպարապետություն հիմնականում վարել են Ռուբինյանների և Հեթումյանների ներկայացուցիչները, սակայն այն չի եղել այդ տների մենաշնորհը։ Սպարապետություն հանձնվել է նաև զինվորական գործում աչքի ընկած այլ ավատատեր բերդատերերի։

Հազարապետություն, արքունական գործակալություն Արշակունյաց Հայաստանում, որը զբաղվում էր հարկերի հավաքագրմամբ, արքունական եկամուտների և ծախսերի կառավարմամբ։ Հազարապետի պաշտոնը ժառանգական էր, այն տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի նախարարական տոհմերի ներկայացուցիչները։
Հազարապետության գործակալը՝ հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետական հարկերը, հսկել ճանապարհներիջրանցքների կառուցման, անտառապատման և համապատասխան նշանակություն ունեցող այլ աշխատանքներ։ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո Մեծ Հայքի հազարապետության գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնեցին(Ասողիկ) անվանում է նաև մարզպան։

Ասպետություն- զինվորական դաս միջնադարյան Եվրոպայում՝ կազմված միջին և մանր ֆեոդալներից։ Ասպետները, որ պես սենիորի (խոշոր ազնվականի) վասալներ, նրա բանակում զինվորական ծառայության դիմաց վարձատրվում էին հողով։ Ասպետությունը լայն տարածում է գտել 11 – 14 դարերում։ Ասպետների եկամտի աղբյուրը գյուղացիության շահագործումը և պատերազմական ավարն էր։ Ասպետները թագավորական ռազմական ուժ էին և միավոր վում էին հատուկ օրդենների մեջ, որոնք հետագայում ասպետությանյան՝ հողատիրական դասի վերացվելուց հետո, պահպանվեցին արքունի բանակներում։ Բացի արքունական ասպետական օրդեններից 11-12 դարերում ստեղծվել էին երեք օրդեններ, որոնց նպատակն էր ուղեկցել և օգնել խաչակիրներին, պաշտպանել և ուժեղացնել Մերձավոր Արևելքում առաջացած ֆրանկական պետությունները։ Այդ օրդեններն էին՝ Հիվանդախնամ կամ Հյուրընկալների (1113թվական), Տաճարականների (1119թվական) և գերմանական Տևտոնյան (1118թվական), որոնք հիմնադրվել էին Երուսաղեմում և գտնվում էին պապականության հովանավորության ներքո։ Ասպետները Մերձավոր Արևելք եկան Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Նրանք հաստատվեցին նաև Կիլիկիաում և տեղի հայ մեծ իշխաններից ու թագավորներից ստանալով հողային նվիրատվություններ՝ դարձան նրանց վասալները։ Օրդենները պարտավոր էին ռազմական օգնություն ցույց տալ հայերին։ Նվիրատվությունները պայմանական բնույթ ունեին և ետ էին խլվում վասալների անհավատարմության դեպքում։ Ասպետական օրդենների (Հյուրընկալների, Տաճարականների, Տևտոնյան) տիրույթներր Կիլիկիայում հիշատակվում են 12 դարի առաջին կեսից։ Տևտոնյան օրդենը նվաճողական քաղաքականություն էր վարում սլավոնական ժողովուրդների նկատմամբ Արևելյան Եվրոպայում։ Սակայն ռուսական հողերը գրավելու նրա փորձը վճռական հակահարված ստացավ. 1242թվականին Նովգորոդի իշխան Ալեքսանդր Նևսկին Չուդլճի ճակատամարտում ջախջախեց գերմանական ասպետներին։ Ֆեոդալական հարաբերությունների քայքայման, ինչպես և հրազենի երևան գալու հետևանքով Ասպետությունը կորցնում է իր դերը և զրկվում երբեմնի հզորությունից։ Քայքայվող Ասպետության որոշ մասը համալրում է մանր ազնվականության շարքերը։ Պատվի ու պարտականության մասին ըմբըռնումը հատկանշական էր Ասպետության համար։ Այստեղից էլ փոխաբերական իմաստով «ասպետ» նշանակում է անձնուրաց և առաքինի, աշխատանքում բոլորանվեր անձնավորություն:

Մաղխազություն (ասորերեն malxazu-իշխան, տեր), արքունի գործակալություն Արշակունյաց Հայաստանում։ Ունեցել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պարտականություն։ ժառանգաբար վարել է Խորխոռունիների նախարարական տոհմը, որի տանուտեր իշխանը եղել է թիկնազորի հրամանատարը և կրել «մաղխազ» տիտղոսը։ Այդ պատճառով Խորխոռունիները կոչվել են նաև Մաղխազունիք կամ Մաղխազյանք։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...