«Եռանկյունաչափություն» տերմինը որպես մաթեմատիկական դիսցիպլին
ներմուծել է գերմանացի մաթեմատիկոս Պիտիսկուսը իր 1595 թվականին
հրապարակված «Եռանկյունաչափություն, կամ համառոտ ու պարզ աշխատություն
եռանկյունների լուծման մասին» (լատ.՝ Trigonometria: sive de solutione triangulorum tractatus
brevis et perspicuus) գրքում։
17-րդ դարի վերջում ի հայտ եկան
եռանկյունաչափական ֆունկցիաների ժամանակակից անվանումները ։ «Սինուս»
եզրույթն առաջին անգամ, մոտավորապես 1145 թվականին օգտագործել է անգլիացի
մաթեմատիկոս ու արաբագետ Ռոբերտ Չեստերսկին։ Ռեգիոմոնտանն իր աշխատությունում
կոսինուսն անվանել է «լրացման սինուս» (լատ.՝ sinus complementi), քանի որ
տանգենս և սեկանս տերմիններն
առաջին անգամ օգտագործել է դանիացի մաթեմատիկ Տոմաս Ֆինկեն իր «Կլորի
երկրաչափություն» գրքում (Geometria rotundi, 1583)։
Комментариев нет:
Отправить комментарий