пятница, 2 февраля 2018 г.

Վիետի թեորեմը․․․

Վիետի թեորեմ, թեորեմ քառակուսային հավասարումների մասին։ Թեորեմը ձևակերպել է ֆրանսիացի գիտնական, մաթեմատիկոս Ֆրանսուա Վիետը (1540-1603)։

Եթե բերված տեսքի քառակուսային հավասարման տարբերիչը (դիսկրիմինանտը) ոչ բացասական է, ապա այդ հավասարման արմատի գումարը հավասար է x-ի գործակցին` վերցված հակադիր նշանով, իսկ արմատների արտադրյալը հավասար է ազատ անդամին։

Պյութագորասի թեորեմը․․․

Պյութագորասի թեորեմը ցույց է տալիս ուղղանկյուն եռանկյան կողմերի հարաբերակցությունը։
Թեորեմը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին։ Ներքնաձիգը ուղիղ անկյան դիմացի կողմն է, էջերը՝ ուղիղ անկյան կից կողմերը։ Պյութագորասի թեորեմը կարող է գրառվել հավասարման տեսքով, որը ցույց է տալիս եռանկյան a, b էջերի և c ներքնաձիգի միջև եղած կապը՝
a2+b2=c2:

Եռանկյունաչափական ֆունկցիաներ․․․

«Եռանկյունաչափություն» տերմինը որպես մաթեմատիկական դիսցիպլին ներմուծել է գերմանացի մաթեմատիկոս Պիտիսկուսը իր 1595 թվականին հրապարակված «Եռանկյունաչափություն, կամ համառոտ ու պարզ աշխատություն եռանկյունների լուծման մասին» (լատ.՝ Trigonometria: sive de solutione triangulorum tractatus brevis et perspicuus) գրքում։

Հայաստանի բանկային համակարգ․․․

Հայաստանի բանկային համակարգը Հայաստանի ֆինանասական շուկայի խոշորագույն մասնակիցն է, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ակտիվների մոտ 92%-ը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում են 21 առևտրային բանկեր 405 մասնաճյուղերով։

Բանկ․․․

Բանկ՝ (իտալերերն Banco բառից, որը նշանակում է սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները) ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։

Ապահովագրության ձևերը և տեսակները․․․

Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով (տես օրինակ՝ ԱՊՊԱ մասին օրենքը)։

Ապահովագրություն․․․

Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...