понедельник, 27 ноября 2017 г.

Դինո Բուցատի Առնետները...

Պատվածքը առնետների և կատուների մասին էր: Մի օր հերոսներից մեկի տան կտուրում ձայն է լսվում: Մտածում է, որ առնետներ են: Առավոտյան նա իր հորը ասում է, մեր տանը առնետներ կան, սակայն հայրը ասում է, որ այդպիսի բան չի կարող լինել:
Առնետը կենդանու տեսակ է, մենք բոլորս էլ գիտենք, սակայն այստեղ Դինո Բուցատին առնետներին որպես կենդանի չի ներկայացնում, այլ՝ մարդու: Մեր կյանքում շատ հաճախ ենք հանդիպում պատահականությունների կամ էլ ինչպես մենք ենք սիրում այն անվանել` «հրաշքների»: Հաճախ այդ պատահականություններից որևէ մեկը կարող է մեր կյանքի վրա մեծ ադեցություն թողնել: Այստեղ էլ է խոսվում պատահականությունների և մարդկային վախի մասին:
Վախ... Ի՞նչ է դա: Արատ, հիվանդություն, թե՞ հույզ: Իմ կարծիքով` իրեն տանջելու համար մարդու կողմից ստեղծված հույզ:

Ռաբին Դրանաթ Թագոր Կուզեի լինել...

Երբ երեկոյան դուրս եմ գալիս զբոսանքի, տեսնում եմ մի այգեպանի: Նա ուրախությամբ իր այգին է մշակում: Եվ ոչ ոք չի խանգարում և չի արգելում նրան: Կուզեի ես էլ այգեպան լինել:
Կուզեի լինել թռչուն, որպեսզի թռչեի ողջ աշխարհով: Որպեսզի գնայի, ուր կցանկանյի:

Ռաբին Դրանաթ Թագոր Կուզեի լինել...

Իմ կարծիքով բանաստեղծությունը հենց հեղինակի մասին էր: Նա ուզում էր սկզբում դառնալ մանրավաճառ, որպեսզի ամբողջ օրը թափառեր: Հետո ուզում էր պարտիզպան լինել, որ մշակեր իր պարտեզը: Իսկ վերջում պահապան էր ցանկանում դառնալ, որպեսզի ամբողջ գիշեր քայլեր փողոցներով: Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը:

воскресенье, 26 ноября 2017 г.

Հայկական պար...

Հայկական պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից մեկը։

Զուտ մաթեմատիկա...

Հաշիվ

Հաշիվներ անելն սկսել է կատարվել թվերի միջոցով, սկզբում բնական և ամբողջ թվերով և նրանցով արվող թվաբանական գործողություններով, որով բնութագրվում է թվաբանությունը։ Ամբողջ թվերի հատկությունների առավել խորը ուսումնասիրությամբ զբաղվում է թվերի տեսությունը, որի արդյունքներից է քաջ հայտնի Ֆերմայի մեծ թեորեմը։
Թվերի համակարգի զարգացմանը զուգընթաց ամբողջ թվերն սկսեցին ճանաչվել որպես ռացիոնալ թվերի ենթաբազմություն։ Այն, իր հերթին մտնում է իրական թվերի մեջ։

Բաժիններ...

Լայն իմաստով մաթեմատիկան կարող է բաժանվել հաշիվներ, կառուցվածքներ, տարածություն և փոփոխություններ (այսինքն՝ թվաբանություն, հանրահաշիվ, երկրաչափություն և վերլուծություններ) ուսումնասիրող բաժինների։ Ի հավելումն այս կարևորությունների՝ կան նաև այլ բնագավառներ։

Հիմնական դրույթներ...

Հետազոտվող առարկաների իդեալականացված հատկությունները կամ ձևակերպվում են աքսիոմների տեսքով, կամ թվարկվում են նրանց համապատասխան մաթեմատիկական օբյեկտները, որից հետո տրամաբանական եզրակացության խիստ կանոններով այդ հատկություններից դուրս են բերվում այլ ճշմարիտ հատկություններ (թեորեմներ)։ Այդ տեսությունն վերցրած ձևավորում է հետազոտվող օբյեկտի մաթեմատիկական մոդելը։ Այսպիսով, նախնականորեն, ելնելով տարածական և քանակական հարաբերակցություններից՝ մաթեմատիկան ստանում է առավել աբստրակտ հարաբերակցություններ, որոնց ուսումնասիրությունը նույնպես հանդիսանում է ժամանակակից մաթեմատիկայի առարկան։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...