среда, 22 ноября 2017 г.

Հիփսթերներ...

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։

Եգիպտական բուրգերի գաղտնիքները...

Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:
Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց Լուքսորից՝ Լոնդոնում գտնվող արշավի գլխավոր հովանավոր Ջորջ Կարնարվոնին. «Ցնցող հայտնագործություն: Արքաների հարթավայրում հայտնաբերվել է դամբարան, որի կնիքներն անվնաս են: Մինչ Ձեր ժամանումը բոոր աշխատանքները դադարեցվում են: Բարով մնաք: Հ.Քարթեր»:

вторник, 21 ноября 2017 г.

Հայկական ժողովրդական պարարվեստ...

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։

Երաժշտություն...

Երաժշտություն- արվեստի տեսակ, որի գեղարվեստական մատերիալը համակարգված ձայնն է։ Երաժշտությունն առաջացել է Պալեոլիթում:
Պատմություն
Ենթադրվում է, որ ժամանակակից մարդը ի հայտ է եկել Աֆրիկայում` մոտ 160 000 տարի առաջ: Մոտ 50 000 տարի առաջ մարդիկ բնակվեցին կյանքի համար հարմար բոլոր մայրցամաքներում: Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում նաև առավել մեկուսացած ցեղախմբերը, ունեն երաժշտության որոշ տեսակներ, պատմաբանները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը պետք է լիներ Աֆրիկայի առաջին մարդկանց մոտ, մինչև իրենց տարածումը Երկրով: Ենթադրվում է, որ Աֆրիկայում ծագումից հետո` երաժշտությունը արդեն գոյատևում է ամենաքիչը 50 000 տարի և աստիճանաբար դարձել է ամբողջ մոլորակում մարդկանց կյանքի անբաժանելի մասը։

💚Chip and Dale💚

Chip and Dale (also rendered as Chip 'n' Dale or Chip an' Dale) are two chipmunk cartoon characters created at Walt Disney Productions in 1943. Their names are a pun based on the name of the famous 18th-century cabinet maker and furniture designer Thomas Chippendale. This was suggested by Bill "Tex" Henson, a story artist at the studio.
Of the two, Chip is portrayed as being safe, focused, and having a mind for logical scheming. Dale, by contrast, is more goofy, dim-witted and impulsive, and has a very strong sense of humor. Originally the two had a very similar appearance, but as a way to tell them apart, some differences were introduced: Chip has a small black nose (which somewhat resembles a chocolate "chip", as befitting his name) and two centered protruding teeth, whereas Dale has a large dark red nose and his prominent canine teeth showing. Chip is also depicted as having smooth hair on top of his head while Dale's tends to be ruffled.

Էմոներ․․․

Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից) , երիտասարդական ենթամշակույթ, առաջացել է նույնանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա, որոնք հիմնականում դեռահասներ են։ Էմո-ենթամշակույթին պատկանող անձանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ.՝ kid - երեխա), էմո-գըռլ (անգլ.՝ girl - աղջիկ)։

Հեթանոս աստվածներ...

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել
է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...