Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պատմություն. Показать все сообщения

понедельник, 1 апреля 2019 г.

Գեղանկարչություն

Գեղանկարչություն (երփնագիր), կերպարվեստի տեսակ։ Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է և առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։ Գեղանկարչության բազմաթիվ ստեղծագործություններ ունեն փաստա-ինֆորմացիոն արժեք։

Վարդգես Սուրենյանց

Վարդգես Հակոբի Սուրենյանց(փետրվարի 27 (մարտի 10), 1860, Ախալցխա, Վրաստան - ապրիլի 6, 1921, Յալթա, Տավրիկյան նահանգ, Խորհրդային Ռուսաստան), ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։
Կենսագրություն
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենիկայսերական ակադեմիայում։

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский, հուլիսի 17 (29), 1817, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն- ապրիլի 19 (մայիսի 2), 1900, Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարդի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերությանանդամ (1853),Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։ Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ, գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։

Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյան (մարտի 5, 1959, Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայազգի ռազմական և քաղաքական գործիչ: Նա եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը1991-1992 թվականներին և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: Նա նաև եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետ 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը: 

понедельник, 4 марта 2019 г.

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր


Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, միջազգային հաշտության պայմանագիր՝ ստորագրված 1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում՝ մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությաններկայացուցիչների, մյուս կողմից Կենտրոնական ուժերի (գերմ.՝ Mittelmächte, հունգ.՝ Központi hatalmak, թուրք.՝ İttifak Devletleri, բուլղար․՝ Централни сили, Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։

Առաջին համաշխարհային պատերազմ.


Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ (անգլ.՝ First World War, Great War կամ WWI), Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։

Երիտթուրքերի իշխանության անցնելը։Կիլիկիայի ջարդերը

1908 թվականին Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդ II-ը գահընկեց արվեց և աքսորվեց Սալոնիկ: Իշխանության եկավ Երիտթուրքական կուսակցությունը, վերագործարկվեց դեռևս 1876 թ. ընդունված օսմանյան սահմանադրության գործողությունը, կասեցվեց գրաքննությունը, հայտարարվեց քաղաքական հալածանքների դադարեցման մասին։ 1909 թ. մարտին Աբդուլ Համիդի կողմնակիցները Ստամբուլում խռովություն բարձրացրին՝ փորձելով վերականգնել սուլթանի իշխանությունը։

Հայոց ցեղասպանություն


Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրք.՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide, ֆր.՝ Génocide arménien), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական«Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

понедельник, 18 февраля 2019 г.

Պատմություն․



Հայ ժողովուրդը 1 աշխարհամարտի տարիներին Պատերազմի կովկասյան ճակատը 1914 թվականի օգոստոսի 1ին սկսվեց 1 աշխարհամարտը։Պատերազմի սկզբնական շրջանում թուրքիան վարում էր չեզոք քաղաքականություն։ Պատերազմի սկզբից 3 ամիս անց միայն թուրքիան հայտարարեց պատերազմ։Ինչպես մյուս երկրները թուրքիան ևս ուներ իր ռազմաքաղաքական շահերը և պատերազմը հարմար առիթ էր` Ռուսաստանի և Բալկանյան երկրների հետ դարավոր հաշիվները մաքրելու համար։

вторник, 11 декабря 2018 г.

Ռուս-թուրքական պատերազմ․


Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրք.՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր:

понедельник, 10 декабря 2018 г.

Բեռլինի կոնգրես․

Բեռլինի կոնգրես, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։

понедельник, 26 ноября 2018 г.

Զեյթունի ապստամբություն.

Տեղի է ունեցել Զեյթունի հերոսական ապստամբությունը

Զեյթունը գտնվում է Լեռնային Կիլիկիայում: Զեյթունի հայերը, օգտվելով իրենց լեռնային անառիկ դիրքից, ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսը պահպանել էին կիսանկախ վիճակ:
1618թ. զեյթունցիների և սուլթանի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն՝ զեյթունցիները տարեկան նվերի անվան տակ պետք է Այա Սոֆիա մզկիթին վճարեին 15.000 արծաթե դրամ:

понедельник, 12 ноября 2018 г.

Ներսես Ե Աշտարակեցի.


Ներսես Ե ԱշտարակեցիԱմենայն Հայոց Կաթողիկոս (1843-1857 թթ.), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն։
Կենսագրություն
Իսկական անունն է Թորոս Հարությունի Շահազիզյան։ Ծնվել է 1770 թ-ի փետրվարի 13-ին Աշտարակում, սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում և ստացել հոգևոր կոչում։ 1808 թ. նա դառնում է նորաստեղծ Սինոդի անդամ և ազդեցիկ դիրք գրավում Էջմիածնի հոգևորականության մեջ։ Ապա գործուն մասնակցություն է ունենում 1804-1813 թթ. ռուս-պարսկական և 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմներին՝ նպաստելով Մայր աթոռի հետ ցարական կառավարության քաղաքական կապերի ամրապնդմանը։

Գյուլիստանի Պայմանագիր․

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ինՂարաբաղի Գյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուսպարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան ԴաղստանըՎրաստանըՄեգրելիանԻմերեթըԳուրիանԱբխազիանԲաքվիՂարաբաղիՇիրվանիԴերբենդի ու Թալիշի խանություններըԼոռուՂազախի, ՇամշադինիԻջևանիՇիրակի և Զանգեզուրի շրջանները։

Թուրքմենչայի Պայմանագիր.


Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 թիվ , ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ինՊարսկաստանի Արևելյան Ադրբեջաննահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուսպարսկական պատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։

понедельник, 22 октября 2018 г.

Խեցեգործություն


Խեցեգործություն

Իրենց հմտությամբ ու որակով զարմանք ու հիացմունք են առաջացնում ժամանակի խեցեգործ վարպետների աշխատանքները։ Նրանք պատրաստել են հազարավոր խեցանոթներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն։

понедельник, 8 октября 2018 г.

Նապոլեոն Բոնապարտ․


Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 15, 1769, Այաչչո - մայիսի 5, 1821, Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ), ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։

понедельник, 24 сентября 2018 г.

Մխիթար Սպարապետ


Մխիթար Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար, ծնվել է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ)։

Կենսագրություն

Մխիթար Սպարապետի մասին շատ քիչ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է,որ նա ծնվել է 17-րդ դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։

Դավիթ Բեկ․․․


Դավիթ-Բեկ, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը

Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...