Մխիթար
Սպարապետ, Սյունիքի ազատագրական պայքարի ղեկավար, ծնվել
է XVII դարի վերջին Գանձակում։ Մահացել է 1730 թվականին, Խնձորեսկ գյուղում (Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ)։
Կենսագրություն
Մխիթար
Սպարապետի մասին շատ քիչ
կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի
է,որ նա
ծնվել է 17-րդ դարի վերջին՝ Գանձակում։ 1723 թվականին Ժամանելով Զանգեզուր՝ նա միանում է Դավիթ Բեկին։
Սպարապետի
ժամանումը Սյունիք
18-րդ դարի 20-ական թվականներին ազատագրական
պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։Երկու
շրջաններում ապստամբության համար կային տարբեր
պայմաններ։ Այսպես՝ եթե Արցախում բնակչությունը հայկական էր, ապա Սյունիքում մեծ թիվ էր
կազմում իսլամադավան բնակչությունը։ Ի տարբերություն Սյունիքի, Արցախն ուներ 40-հազարանոց բանակ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող
երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ
չկային, որն էլ ազդում
էր ազատագրական պայքարի վրա։Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ
առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը
մեկնում է վրաց Վախթանգ
VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը
Ստեփանոս Շահումյանին է ներկայացնում Դավիթ
Բեկին՝ ով կարող էր
համախմբել Սյունիքի ազատագրական ուժերին։Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։
Комментариев нет:
Отправить комментарий