Անհատական աշխատանք պատմությունից։
Թեմա։ Հին ու նոր Երևան
Աշակերտուհի։Կարապետյան Էլեն
Թամանյանական գլխավոր հատակագծով այն նախագծվել էր որպես «քաղաք—այգի»
Երեւանը որքան հին է, այնքան էլ՝ նոր։
Ժամանակակից Երեւանը քաղաք սկսեց դառնալ 1920—ական թվականներից, երբ 1924 թվականին ՀԽՍՀ Ժողկոմխորհի կողմից հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի Երեւանի գլխավոր հատակագիծը՝ 150 հազար ազգաբնակչության համար։

Այն նախագծվեց որպես «քաղաք—այգի»՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այստեղ բնակլիմայական չոր պայմաններ են, եւ քաղաքին «թոքեր» են պետք։ Այդ տարիներին Երեւանն ուներ ընդամենը 48 հազար բնակչություն, նախատեսվում էր թիվը մեծացնել երեք անգամ։
Ալ. Թամանյանը սկսեց զարգացնել ազգային ճարտարապետությունը՝ հիմքում դնելով հնուց ձեւավորված հայկական ազգային ճարտարապետությունը, միեւնույն ժամանակ ներմուծելով ժամանակակից ճարտարապետության ստեղծագործական տարրեր։ Ցանկացած գաղափարախոսություն իր կնիքն է դնում ոչ միայն հասարակական—քաղաքական կյանքի, այլեւ մշակույթի, այդ թվում՝ ճարտարապետության վրա։ 1920—1930—ական թվականների սկզբին սկսեց զարգանալ կոնստրուկտիվիզմը, որն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ Երեւանի շինությունների մեջ։ Այն սկզբում ողջունվեց խորհրդային իշխանության կողմից, սակայն հետագայում այդ ուղղությանը հարող ճարտարապետներից ոմանք մինչեւ անգամ բանտ ընկան, իսկ շենքերի մի մասը ոչնչացվեց, մի մասն էլ ժամանակի ընթացքում ձեւափոխվեց՝ հիմքում այնուամենայնիվ պահպանելով կոնստրուկտիվիզմի մտածելակերպը։

Նման շենքերից են Թումանյան—Աբովյան խաչմերուկում գտնվող ներկայիս սպորտի եւ երիտասարդության նախարարության շենքը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը։ Վերջինն ի սկզբանե եղել է շինարարների ակումբ, որի դահլիճը քանդվել է, եւ բնակելի շենք է կառուցվել։ Նման շինություններից էին նաեւ Խորենացի փողոցի վրա գտնվող նախկին բաղնիքի շենքը, ներկայիս Ոսկու շուկան, Գնունի փողոցի վրա գտնվող Քիմկոմբինատի, Տերյան—Կորյուն խաչմերուկում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Զոովետի» հանրակացարանի շենքը եւ այլն։
Ցավոք, վերջին տարիներին ոչնչացվում են այն կառույցները, որոնք մտել են ճարտարապետության համաշխարհային գրականության մեջ։ Դրանցից մեկը Երիտասարդական պալատն էր, որը քանդվեց, խեղաթյուրվել է, օրինակ, «Ռոսիա» կինոթատրոնի նախնական տեսքը։ «Այդ ամենը մեր պատմությունն է, եւ պետք է պահպանեինք, որպեսզի մեր սերունդներն իմանային, թե ինչպես է զարգացել մեր ճարտարապետությունը։ Այդ ճարտարապետական շինությունները նաեւ տվյալ ժամանակաշրջանի փիլիսոփայության արտահայտությունն են։ Միաժամանակ միայն հնագույն ժամանակների կառույցները պահելով հարցը չի լուծվում, առավել կարեւոր է պահպանել շարունակականությունը, այսինքն՝ բոլոր այն զարգացումները, որոնք ունեցել ենք պատմության ընթացքում»,–համոզված է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը։
Քաղաքի զարգացումը բավականին բարդ գործընթաց է, միայն օրվա խնդիրների լուծումը բավարար չէ հետագայում նորերից խուսափելու համար։ Երբ Թամանյանը նախագծում էր գլխավոր հատակագիծը, քաղաքի կենտրոնն ուներ շրջանցող ուղիներ, դրանք օղակաձեւ զբոսայգուն հարող փողոցներ էին։ Դրա շնորհիվ կենտրոնը հանգիստ էր մնում, սակայն հետագայում քաղաքը մեծացավ, եւ 50—ական թվականներին կառուցվեցին հաջորդ շրջանցող փողոցները՝ Չարենցի, Նար—Դոսի, Տիգրան Մեծի եւ այլն։ «Որտեղ կառուցեցինք փողոցներ, դրանք ժամանակի ընթացքում վերածվեցին շուկաների, անգամ պետական նշանակության փողոցները, ինչպես այսօր Իսակովի պողոտան, Սեւան տանող ճանապարհը։ Փաստորեն այն «զարկերակները», որոնք պետք է ապահովեին քաղաքի «արյան» շրջանառությունը, դարձել են առեւտուր ապահովող ճանապարհներ։ Այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Երեւանը հարյուր հիսուն հազարանոց քաղաքից վերածվեց միլիոնանոց քաղաքի։ Պետք էր պահպանել պատմական կենտրոնը, բայց մենք այն նույնպես ցանկացանք դարձնել նոր քաղաք»,–շարունակեց ճարտարապետը։
Եթե դիտարկենք եվրոպական քաղաքների զարգացումը, ապա կտեսնենք, որ մեծ քաղաքների, մայրաքաղաքների կենտրոնը հիմնականում հին քաղաքն է նեղ փողոցներով, որը հարմարեցված էր հին ժամանակներին, տրանսպորտին, եւ չկան այն «զարկերակները», որով մեքենաներն են անցնում։ Հին քաղաքը պահպանվեց հետիոտնի համար նախատեսված գոտիներով, իսկ նորը սկսեց զարգանալ դրա շուրջը։ Երեւանի զարգացումը նույնպես նախատեսված էր այդ տրամաբանությամբ, սակայն հետագայում տենդենցը չշարունակվեց։ Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետը պատմում է, որ 1990—ականներին Հայաստանի ամբողջ տարածքի տարաբնակեցման խնդիրն էր լուծվում, այսինքն՝ նշվում էր, թե ով որտեղ է ապրելու։ Դա նաեւ բխում էր անվտանգության, երկրի զարգացման խնդիրներից, բայց աստիճանաբար ավելանում էր Երեւանի բնակչության թիվը ի հաշիվ մարզերի, իսկ Երեւանն էլ հավաքվում էր կենտրոնում։
1980—կանների կեսերին Երեւանն արդեն ուներ 1 միլիոն 250 հազար բնակչություն եւ համարվում էր Խորհրդային Միության լավագույն մայրաքաղաքներից մեկը իր մշակույթով, ճարտարապետությամբ եւ այլն։ Սակայն արդեն 90—ականներին, կառավարման համակարգի փոփոխության հետեւանքով առաջ եկան խնդիրներ, որոնց լուծմամբ էր պայմանավորված քաղաքի հետագա զարգացումը. օրինակ՝ Հայաստանի անկախացման արդյունքում մեր մայրաքաղաքում հաստատվեցին դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնք սկսեցին տեղավորվել կամ այգիների տարածքներում, կամ հասարակական վայրերում։ Հաջորդը հյուրանոցների տեղակայման հարցն էր, ինչը նույնպես մասամբ այգիների հաշվին լուծվեց։ Գ. Մուշեղյանը նշում է, որ այդ ամենի արդյունքում մենք կորցրեցինք կանաչ տարածքներ, այն դեպքում, երբ 80—ականների վերջին բնակչության համար կանաչ տարածությունների մակերեսը հասնում էր 14 քառակուսի մետրի։ Երբ 2005 թվականին աշխատում էին Երեւանի գլխավոր հատակագծի վրա, ամեն մի շնչին հասնում էր արդեն 4.8 քառակուսի մետր կանաչ տարածք։ Այսօր թեեւ այդ թիվն ավելացել է, բայց այն արդյունավետ չէ ֆունկցիոնալության տեսակետից։ «Տարբեր վայրերում այգիներ են հիմնվում, բայց դրանք հարմար եւ հասանելի չեն մարդկանց համար։ Այդ կանաչ տարածքները դարձել են ոչ թե հանգստի գոտիներ, այլ ժամանցի կենտրոններ. եթե այսօր երեխային որեւէ այգի ենք տանում, ապա այնքան խիտ են սպասարկման կետերը, ժամանցային միջոցները, որ երեխան հնարավորություն չունի խաղալու, վազվզելու, մինչդեռ հսկայական գումար է պետք ծախսել երեխայի հետ մեկ ժամ անցկացնելու համար։ Բոլորը չէ, որ ի վիճակի են նման գումարներ ծախսել, բայց այդպես չպետք է լինի, երեխան պետք է լինի ազատության մեջ, շփվի մեկ այլ երեխայի հետ, այլ ոչ թե նրա զբաղվածությունը բխի խաղալիքներից կամ առաջարկվող ծառայություններից»,– մեզ հետ զրույցում իր մտահոգությունն է կիսում Գ. Մուշեղյանը՝ նշելով, որ խիստ մտահոգիչ է հասարակական վայր հասկացության գրեթե վերացումը։

Քաղաքը կենդանի օրգանիզմ է
Քաղաքի զարգացման կարեւորագույն խնդիրներից է քաղաքային տրանսպորտի կարգավորումը։ Այսօր քաղաքային տրանսպորտը երթեւեկում է նույն այն փողոցներով, որոնք ծանրաբեռնված են, նույն խցանումների մեջ է ընկնում, ինչ մյուս մեքենաները, մինչդեռ քաղաքային տրանսպորտը պետք է ունենա հստակ ժամանակացույց, որպեսզի աշխատանքի կամ այլ տեղ շտապող մարդը հստակ իմանա, թե որ ժամին կարող է դուրս գալ տնից, որպեսզի չուշանա։ Եթե աշխատանքի հասնելու համար մեզ պետք է կես ժամ, ապա խցանումների պատճառով մեկ ու կես ժամից ենք տեղ հասնում։
«Տրոլեյբուսը կրճատվեց, տրամվայը դուրս եկավ շահագործումից, մետրոպոլիտենի զարգացումը կանգնեց, իսկ դրանք քաղաքի «արյան» շրջանառությունն էին ապահովում։ Լուրջ խնդիրներ են առաջանում նաեւ կարմիր գծերի հետեւանքով։ Իհարկե պետք են կայանատեղեր, սակայն կարեւոր է, թե որտեղ են դրանք ստեղծվում։ Եթե քաղաքից դուրս միջին արագությունը կազմում է 70—80 կմ ժամ արագություն, մինչեւ անգամ 100 կմ, ապա Երեւանում, քաղաքի կենտրոնում՝ 5—6 կմ, հաճախ 10 կմ—ի էլ չի հասնում։ Իսկ դա նշանակում է, որ անհամեմատ ավելի շատ վառելիք է օգտագործվում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է արտանետումների մեծացմանը եւ հետեւաբար՝ օդի աղտոտվածությանը»,– նկատում է ՀՀ վաստակավոր ճարտարապետը, ապա շեշտում, որ քաղաքում առաջնայինը պետք է մարդը լինի, պետք է լուծվի հետիոտնի խնդիրը։ Քաղաքային տնտեսությունը նման է մարդու օրգանիզմի, որը նույնպես համաչափ եւ ներդաշնակ զարգանալու կարիք ունի։ Մինչդեռ եթե զարկերակները լավ չեն աշխատում, ապա մարմինն առողջ չի կարող լինել։
Ճանաչենք հին ու նոր Երևանը։
Комментариев нет:
Отправить комментарий