Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հասարակագիտություն. Показать все сообщения

среда, 22 ноября 2017 г.

Հիփսթերներ...

Հիփսթերներ, համաշխարհային տարածում ունեցող ժամանակակից ենթամշակույթներից մեկը։ Հիփսթերները առանձնանում են ալտերնատիվ նորաձևությանը հետևելով, ինդի և ալտերնատիվ երաժշտություն լսելով, վինտաժային և ռետրո ատրիբուտներով, ալտերնատիվ կենսակերպով։ Հիփսթերները բնութագրվում են որպես սոցիալական միջին խավի ներկայացուցիչներ, ովքեր վարում են բոհեմականին մոտ կենսակերպ և պրոպագանդում են ազատականություն և պրոգրեսսիվիզմ։ Huffington Post-ի մի հոդված, որն անդրադառնում է հիփսթերեների հարցին, նշում է, որ հիփսթերը ավելի շուտ ոչ թե գաղափարական կամ ոճային առանձնահատկություն ունեցող մարդ է, այլ որոշակի նեղ խմբի ներկայացուցիչ։ Ռոբ Հորնինգը իր «Հիփսթերի մահը» հոդվածում նշում է, որ հիփսթերը պոստմոդերնիզմի մարմնավորումն է՝ որպես սպառված ուժի և հեգնանքի՝ էսթետիկա դառնալու փորձի։

вторник, 21 ноября 2017 г.

Էմոներ․․․

Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից) , երիտասարդական ենթամշակույթ, առաջացել է նույնանուն երաժշտական ոճի երկրպագուների հիման վրա, որոնք հիմնականում դեռահասներ են։ Էմո-ենթամշակույթին պատկանող անձանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ.՝ kid - երեխա), էմո-գըռլ (անգլ.՝ girl - աղջիկ)։

Հեթանոս աստվածներ...

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել
է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է. նշանակում է հարազատ որդի), որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Օրիոն-Հայկով:

вторник, 14 ноября 2017 г.

Պաշտամունք...

Տոտենիզմ
Հիմքում ընկած է հավատն այն մասին, որ մարդկանց տվյալ խումբը ծագում է կենդանուց, բույսից կամ բնության երևույթից, որը գիտության մեջ ընդունված է կոչել «տոհմ»:

вторник, 7 ноября 2017 г.

Սոփեստներ...

Սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին ՊրոտագորասըԳորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։

Սոկրատես...

Սոկրատես հին Հունաստանի հայտնի փիլիսոփա։ Սոկրատես անունը հունարենում նշանակում է «անխորտակելի զորություն» (սոս՝ անխորտակ, կրատոս՝ ուժ, զորություն)։ Երբեմն հայերենում օգտագործվում է նաև Սոկրատ ձևը (որը, անշուշտ, ռուսերենի ազդեցությամբ է ձևափոխվել)։ Սոկրատեսը համարվում է Արևմտյան փիլիսոփայության հիմնադիրը։ Սոկրատեսը այն եզակի փիլիսոփաներից էր, առանց որի անհնար է պատկերացնել հունական և եվրոպական փիլիսոփայության պատմությունը։ Ընդ որում, նա մարդկանց հիշողության մեջ անմահացել է ոչ միայն իր փիլիսոփայական գաղափարներով, այլև իր կյանքով ու գործով։ Սոկրատեսի մասին տեղեկության ամենակարևոր աղբյուրը Պլատոնն է։

понедельник, 6 ноября 2017 г.

Արիստոտել, կինիկների դպրոց.

Արիստոտելը եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը,  երբ Ալեքսանդրի հայրը նրան և դայակի տղային տանում է Արիստոտելի մոտ հարցազրույցի, Արիտոտելը լսում, հարցեր է տալիս երկուսին ։ Հարցազրույցից հետո Արիստոտելը ներս է հրավիրում Ալեքսանդրի հայրիկին եւ ասում է, երկուսն ել խելացի են, բայց դայակի տղայի համար պետք է կրկնակի վճարել կրկնակի,որովհետև  նախ պետք է սովորեցնել  լսել հետո նոր ճիշտ խոսել:

Պլատոնն և իր հիմնած դպրոցը...

Image result for Պլատոն
Պլատոն կամ իր ի ծնե տրված անունով՝ Արիստոկլեսհին հույն փիլիսոփա։ Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզումազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմիցիսկ մայրը՝ նշանավոր օրենդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն էր հին հույն փիլիսոփաների երրորդության մեջհաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։

среда, 18 октября 2017 г.

Բայքերներ...

Բայքերներ-այս ենթամշակույթի հետևորդները մոտոցիկլետների մեծ սիրահարներ են: Սովորական մոտոցիկլետավարներից իրենց տարբերում է այն, որ մոտոցիկլետը նրանց համար կյանքի մի մասն է:Բայքերական շարժումը սկսվել է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում այնուհետև տարածվել Եվրոպայում և Խորհրդային միությունում 1970-ականներին:
Ոչ վաղ անցյալում բայքերները բացառապես տարբերվում էին իրենց «Չոպերներով», կաշվե բաճկոններով,երկար մազերով և մոտոցիկլետավարին հատուկ մորոքով: Սակայն 90-ականներից հետո ճանապարհներին սկսեցին ավելի հաճախ հանդիպել հզորացվաց շարժիչով և   ճկուն ամորտիզացիայով մոտոցիկլետավարներ, սակայն նրանց շատ երկար ժամանակ չէին ընդունում բայքերների ենթամշակութի մեջ: Բայքերները տարբերվում են իրենց կոսուխաներով –(դրանք կաշվից բաճկոններ էին հաճախ առանց ձերքերի,հիմնականում սեվ գույնի) ջինսե կամ կաշվե տաբատներ:

среда, 20 сентября 2017 г.

Շարադրություն...

Ես այս երգի ընթացքում մտածում էի բնության մասին: Ու չգիտես ինչու՞ հենց այդ պահին նայում էի պատուհանից դուրս: Մտածում էի մարդ արարածի անարդար լինելու մասին: Թե ինչու՞ է մարդը այսքան անարդար:

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...