среда, 20 сентября 2017 г.

Շարադրություն...

Ես այս երգի ընթացքում մտածում էի բնության մասին: Ու չգիտես ինչու՞ հենց այդ պահին նայում էի պատուհանից դուրս: Մտածում էի մարդ արարածի անարդար լինելու մասին: Թե ինչու՞ է մարդը այսքան անարդար:

Երգը՝ Արթուր Մեսչյան-տարօրինակ մարդ արարած


  Ես
 (շարադրություն)
Բարև: Իմ անունը Էլեն է: Ես 14 տարեկան եմ:
Ես ուզում եմ խոսել իմ և իմ բնավորության մասին: Ես բնույթով  շատ փակ մարդ եմ: Երբեք ինձ մյուսներից վեր չեմ դասում:
Երբեք մարդկանց պատճառով չեմ փոխվի: Միշտ ասել եմ մարդկանց, որ ինձ այնպես ընդունեն, ինչպիսին կամ: Ես չեմ սիրում, երբ մարդիք կեղծում կամ ստում են, անգամ ամենավատ արարքը պետք է ասել,  չստել: Ես չեմ սիրում , երբ մարդիք իմ հետևից խոսում են՝անգամ լավը: Չեմ ընդունում, այն մարդկանց, ովքեր ինձ մոտ խոսում են ինչ-որ մեկի մասին:
Մի դեպք պատմեմ:
Երբ ես 7-րդ դասարան էի, մի ընկերուհի ունեի, որը առաջին հայացքից շատ լավն էր թվում: Բայց մեկ ամիս անց նա մի այնպիսի վատ արարք գործեց, որ իր դիմակը պատռվեց: Ես ինձ շատ վատ էի զգում, որ չեմ ճանաչել իրեն: Բայց այդ ամենի մեջ լավը այն էր, որ ես սկսեցի ճանաչել մարդկանց:



Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...