понедельник, 6 ноября 2017 г.

Արիստոտել, կինիկների դպրոց.

Արիստոտելը եղել է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը,  երբ Ալեքսանդրի հայրը նրան և դայակի տղային տանում է Արիստոտելի մոտ հարցազրույցի, Արիտոտելը լսում, հարցեր է տալիս երկուսին ։ Հարցազրույցից հետո Արիստոտելը ներս է հրավիրում Ալեքսանդրի հայրիկին եւ ասում է, երկուսն ել խելացի են, բայց դայակի տղայի համար պետք է կրկնակի վճարել կրկնակի,որովհետև  նախ պետք է սովորեցնել  լսել հետո նոր ճիշտ խոսել:
Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384 թ. մարտի 7-ին Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում։ 17 տարեկան հասակում՝ մ.թ.ա. 366 թ., նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի հիմնադրած ակադեմիան, որտեղ ուսանում է մինչև իր ուսուցչի՝ Պլատոնի մահը մ.թ.ա. 347թ.։

Կինիկներ
Կինիկներ՝ ցինիկներ (լատ.՝ cynici), այսպես կոչված, սոկրատեսյան փիլիսոփայական դպրոց Հին Հունաստանում։ Նրա նախնին համարվում է Սոկրատեսի Անտիսթենեսի[1] աշակերտը, ով փայլուն ներկայացուցիչն էր Դիոգենես Սինոպսկին։
Կինիկների ուսմունքը
Կինիկների ուսմունքը ստոիցիզմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։
Գաղափարախոսություն


Անտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները (ԱնտիսթենեսԴիոգենես ՍինոպացիԿրատես) արտահայտել են ազատ հույների աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտել են կրոնըբարոյականությունըիրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրատեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են սոփեստների սենսուալիզմին։

Комментариев нет:

Отправить комментарий

Saying Googbye

My high school years are coming to an end. I know there are a lot of you going through the same thing, and hey, welcome aboard this sca...