Իրավունք, հասարակական հարաբերություններիկարգավորիչներից
մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես
տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն
սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում
դարձել օրենք։
Այսօր,
իրավունք ասելով, մարդիկ այն
ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝
Իրավունք
ասելով՝ նկատի է ունեցվում
սոցիալական, իրավական հավակնությունները։
Իրավունքը
դիտվում է որպես իրավական
նորմերի համակարգ։
Իրավունքի
տակ նկատի է ունեցվում
պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
Իրավունքը
օգտագործվում է՝ ցույց տալու
բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ
և սուբյեկտիվ իրավունքը)։
Комментариев нет:
Отправить комментарий