Պարսկա-բյուզանդական պատերազմի վերսկսումը
Հայաստանը
7-րդ դարի առաջին տասնամյակներում
կրկին հայտնվեց պարսկա-բյուզանդական պատերազմների
ոլորտում։
Պատերազմի առաջին տարիներին նախաձեռնությունը Պարսկաստանի(Իրանի) կողմն էր։
Խոսրով 2-րդի զորքերը ներխուժում
են Արևմտյան Հայաստան, որտեղ հայ ժողովրդի
պայքարը գլխավորում է Վահան իշխանը
Տարոնում։
Պատերազմի
շրջանում՝ 607-608 թվականներին, Բյուզանդիայի գործուն աջակցությամբ Վրաց
եկեղեցին ընդունում է քաղկեդոնականությունը և անջատվում
Հայ եկեղեցուց։
Սասանյանների
զորքերը գրավում են Բյուզանդական
կայսրությանը ենթակա տարածքները Ասորիքում, Փոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թվականի նրանք
տիրում են նաև Երուսաղեմին,
որտեղից, որպես ավար, ոսկու
և արծաթի հետ
տանում են նաև Խաչափայտը,
որի վրա խաչել էին Քրիստոսին։
615 թվականին Խոսրով 2-րդը գումարում է Տիզբոնի ժողովը, որին մասնակցում
էին պարսից տիրապետության տակ
հայտնված երկրներից հոգևոր և աշխարհիկ
ներկայացուցիչներ։ Հայերից ներկա էին
Կոմիտաս Մամիկոնյան և Մաթեոս Ամատունի եպիսկոպոսներն ու Սմբատ Վագրատունին։
Վիճաբանություններից հետո ընդունվում են
տիեզերական առաջին երեք ժողովների
վճիռները, և մերժվում են 451
թվականի Քաղկեդոնի ժողովի որոշումները։ Խոսրովը
հրամայում է․ «Ամեն
քրիստոնյա, որ իմ իշխանության
տակ է, հայոց հավատին
թող հարի»։ Տիզբոնի
ժողովից հետո Կոմիտաս Մամիկոնյանը
պաշտոնապես օծվում է հայոց
կաթողիկոս (615-628 թվականներին)։ Նրա ջանքերով
կառուցվում է հոյակերտ Ս․
Հռիփսիմեի տաճարը (618 թվականին)։
Комментариев нет:
Отправить комментарий